ՀԱՊԿ-ի կրավորական պահվածքը անցնում է բոլոր սահմանները. մենք կարող ենք ունենալ այլ դաշնակիցներ. Վիգեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
17.11.2026 | 14:49
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 14:42
Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը
17.11.2026 | 14:34
Հոկեյի կանանց ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:25
Տենց «շյուստրի» քա՞նի եղբայր եք. մեզ մանդատ են տվել, քանի որ դեմ ենք. Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:13
Ադրբեջանում առաջարկել են դադարեցնել ռուսերենով կրթության ֆինանսավորումը պետբյուջեից
17.11.2026 | 14:04
Ասում եք` հլը սպասեք, ՌԴ-ն ձեզ գցելու է Զելենսկու վիճակի մեջ, հետո գնում ՌԴ ասում` արա՛, քո քայլն է․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:53
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 13:50
Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել՝ ի պատասխան ռուսական ինքնաթիռի կողմից օդային տարածքի խախտման
17.11.2026 | 13:50
Ռուբինյանը պայման առաջարկեց. կողմ ենք քվեարկում ձեր հայտարարությանը, դուք՝ Սահմանադրության նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:42
Գեղամ Մանուկյանն արձագանքեց Վահագն Ալեքսանյանի՝ Քոչարյանի և Հեյդար Ալիևի մտերմության մասին ռեպլիկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:37
Քոչարյանը միակն է ՀՀ-ում, որ Հեյդար Ալիևից երաշխավորագիր է ստացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:35
Հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական վարկանշային մրցաշարի
17.11.2026 | 13:26
Եվրոպայի համար կարևոր է՝ թույլ չտալ Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում․ Գերմանիայի ԱԳ նախարար
17.11.2026 | 13:19
Էդգար Ղազարյանը Արթուր Սարգսյանի բացակայության վերաբերյալ հարցեր ուղղեց. Ռուբինյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ադրբեջանի իշխանությունը հերթական լկտի սադրանքն է իրականացնում ՀՀ-ի հանդեպ։ ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրետանու և զրահատեխնիկայի կիրառմանը՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ հավելելով, որ հայ ժողովրդի համբերության բաժակը կարող է լցվել»:

«ՀԱՊԿ-ի կրավորական պահվածն անցնում է բոլոր ընդունելի սահմանները։ ՀԱՊԿ-ը պարտավոր է իր պարտականություններն իրականացնել, թեև սա չի նշանակում, թե մենք մեր ճակատագիրն ու բոլոր հույսերն ամբողջությամբ կապելու ենք այդ կառույցի հետ։

Ադրբեջանը մեր համար սպառնալիք չէ, մենք պարզապես չենք ուզում նոր զոհեր և վիրավորներ, բայց եթե անհրաժեշտ լինի, մենք դրան պատրաստ ենք։ Եթե մեր դաշնակիցները չեն կարող կատարել պարտավորությունները, մենք կաշկանդված չենք ունենալ նոր դաշնակիցներ»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: