Հայաստանի 10 պարտատերերը. ում ենք մենք պարտք մեր ապագան և հանուն ինչի

Լուրեր

22.11.2024 | 22:10
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հանրայինին․ ՈՒՂԻՂ
22.11.2024 | 22:04
Ինքնահռչակ Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան Մոսկվա է մեկնել
22.11.2024 | 21:50
Թուրքիայի ԶՈՒ-ի գնդապետը դատապարտվել է 44 տարվա ազատազրկման զինվորների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար
22.11.2024 | 21:37
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
22.11.2024 | 21:28
Պուտինի հետ «ուղիղ կապի» ժամանակ հարցերի տոտալ գրաքննություն կկիրառվի
22.11.2024 | 21:14
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով
22.11.2024 | 21:00
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացը
22.11.2024 | 20:48
Իսրայելի նախագահի Բաքու այցի չեղարկումից հետո Ալիևն ընդունել է այդ երկրի տրանսպորտի նախարարին
22.11.2024 | 20:33
3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունից
22.11.2024 | 20:16
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ի գիտություն է ընդունել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման օրդերը
22.11.2024 | 20:00
Վեթինգ՝ ըստ ճաշակի․ ԲԴԽ-ում «թունավոր» պաշտոնավարման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 19:45
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացվածները կրկին կանգնեցին դատարանի առաջ. ՄԻԵԴ վճիռն անտեսվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 19:31
Լուկաշենկոն սպառնացել է «ամբողջությամբ ինտերնետը անջատել» բողոքի ակցիաների դեպքում
22.11.2024 | 19:18
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրանյութի առկայությունը ստուգող թեստի արդյունքները
22.11.2024 | 19:00
Ալիևը նոր խնդիրներ ստացավ COP29-ով՝ բարձրաձայնվեց ԼՂ-ում հայերի էթնիկ զտման, Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին․ Օլեգ Դուլգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պետական պարտքը  2017թ.-ի ապրիլի վերջի դրությամբ գերազանցեց 6 մլրդ 37 մլն ԱՄՆ դոլարի սահմանագիծը: Երկրի արտաքին պարտքը կազմում է 4 մլրդ 852 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը հասել է 1 մլրդ 185 մլն ԱՄՆ դոլարի:

Փորձենք պարզել, թե ում ենք մենք պարտք և որ ծրագրերի  համար են  միլիոնավոր դոլարների  վարկեր վերցվել, ինչի արդյունքում այսօր արդեն յուրաքանչյուր նոր ծնվող ՀՀ քաղաքացի արդեն իսկ ունի 2000 ԱՄՆ դոլարի հասնող պարտք:

Այսպես. 

ՀՀ արտաքին պարտքի` մեծությամբ թիվ մեկ  պարտատերը ԶՄԸ՝ «Զարգացման միջազգային ընկերակցությունն» է, որն իրականացնում է թվով 64 ծրագիր:  ԶԸՄ-ին պարտքերի 2017թ.-ի մասնաբաժինը հասնելու է 1 մլրդ 111 մլն ԱՄՆ դոլարի: Այստեղ իհարկե ծրագրերի բազմազանությունը բավականին մեծ է` սկսած աղետի գոտուց, կրթության, համայնքային զարգացման ծրագրերից` ավարտած  աղքատության կրճատմանն ուղղված վարկերով: Ի դեպ, վերջինի վրա ծախսվում է գրեթե 100 մլն դոլարից ավելի, սակայն աղքատությունն այդպես էլ տեանելիորեն չի կրճատվում:  Նմանատիպ  վարկային միջոցներ են ներդրվել   նաև համայնքների զարգացման, դատաիրավական բարեփոխումների համար, իսկ օրինակ` թռչնագրիպին հակազդելու համար ուղղվել է 4.7 մլն դոլար:

Հայաստանի թիվ  երկու պարտատերը «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկն» է, որի հետ  իրականացվում է թվով 30 ծրագիր` ընդհանուր  702 մլն ԱՄՆ դոլարի: ՎԶԵԲ միջոցներով իրականացվող հիմնական ծրագրերն են` «Զարգացման քաղաքականության II վարկը»` 75 մլն դոլար, «Զարգացման քաղաքականության III վարկը»` 50 մլն դոլար, «Էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագիրը»`  30 մլն դոլար, «Կենսական նշանակության ճանապարհների ցանցի բարելավման ծրագիրը»` 45 մլն դոլար, «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագիրը»` 34.2 մլն դոլար, «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորումը»`  76.5 մլն դոլար  և այլն: Այս պարտքերը չեն ներառում դրանց սպասարկման համար ծախսվելիք գումարը, որը, ի դեպ, 2017թ.-ին կազմելու է 141.7 մլն դոլար, 2018թ.-ին` 147.2, իսկ 2019թ.-ին` 153.3 մլն դոլար:

Արտաքին պարտքի կամ վարկային ծրագրերի 3-րդ հորիզոնականում է գտնվում ԱԶԲ-ն` «Ասիական զարգացման բանկը», որն իրականացնում է 15 ծրագիր: Դրանք գումարային մեծությամբ 2017թ.-ին կհասնեն` մոտ 553 մլն ԱՄՆ դոլարի: «Ասիական զարգացման բանկի» ծրագրերն ունեն հետևյալ ուղղվածությունը` «Ճգնաժամի հաղթահարման աջակցության ծրագիր»,  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր»,« Ենթակառուցվածքների կայունության աջակցման ծրագիր» և այլն:

Հայաստանի  հաջորդ պարտատերը   ԵԶԲ (ԿԶԵՀ)` «Եվրասիական զարգացման բանկն» է`(Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կառավարիչը), որին ունեցած  պարտքի մեծությունը հասնում է 311 մլն ԱՄՆ դոլարի, իսկ միայն Ֆինանսական վարկի մասով` 300 մլն դոլարի:

Մեր հինգերորդ պարտատերը Ճապոնիան է, երկիր, որին պարտք ենք 260 մլն ԱՄն դոլար`  Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի ծրագրի (230 մլն դոլար) և Էլեկտրաէներգիայի հաղորդման գծերի ծրագրի համար:  /մոտ 30 մլն դոլար):

Պարտատերերի 6-րդ հորիզոնականում է գտնվում ԶՎԲ (KfW)` Գերմանիայի կառավարության «Զարգացման վարկերի բանկը», որն իրականացնում է 12 ծրագիր` ընդհանուր   117.2 մլն ԱՄՆ դոլարի:

7-րդ հորզոնականում   110.5 մլն ԱՄՆ դոլարի ծրագրերով գտնվում է  ԵՆԲ-ն` Եվրոպական ներդրումային բանկը, որի հիմնական ծրագրերն ուղղված են Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրին, Հյուսիսային սահմանակետերի արդիականացմանը, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքին, Երևանի մետրոպոլիտենի վերականգնմանը և ալն:

Մեր 8-րդ վարկային գործընկերն է ԱՄՀ-ն` «Արժույթի միջազգային հիմնադրամը», որի մեկ ծրագրի (Extended Credit Facility – ECF) մասով պարտքը կազմում է 108.5 մլն դոլար:

9-րդ հորիզոնականում է գտնվում ԵՄ-ն` 2 ծրագրերի շրջանակում ապահովելով գրեթե 72.5 մլն դոլարի ֆինանսավորում:

10-րդ հորիզոնականում է գտնվում ԳԶՄՀ՝ «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը», որի վարկային միջոցներով  իրականցվում է 7 ծրագիր: 2017թ.-ին դրանք կկազմեն` 66.1 մլն ԱՄՆ դոլար:

Այսպիսով` 2009թ.-ի ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Հայաստանի պետական պարտքն աճել է  մոտ 4 անգամ կամ 400 տոկոսով, սակայն թե ինչպիսի նախագծերի վրա են այդ հսկայական միջոցները ծախսվել, ինչպիսի արդյունք են դրանք ապահովել մեր տնտեսության զարգացման համար`  տեսանելի չէ, քանի որ այդ ընթացքում  ոչ աղքատության, ոչ էլ գործազրկության մակարդակը չի նվազել:  Այսօր բնակչության  1/3-ն աղքատ է, առնվազն  18 տոկոսն էլ` գործազուրկ:  

Ուսումնասիրելով ՀՀ 2017թ.-ի պետական բյուջեի ուղերձի հիմքում դրված ՀՀ կառավարության արտաքին պարտքի 2015-2017թթ. միտումները նկատում ենք, որ 2017թ.-ի վերջին պլանավորված էր  ունենալ 4 մլրդ 658 մլն ԱՄՆ դոլարի պարտավորություն, սակայն 2017թ.-ի 4 ամսվա ընթացքում արդեն ունենք 4 մլրդ 852 մլն ԱՄՆ դոլարի պարտավորություններ կամ գրեթե 200 մլն դոլարի հասնող շեղում:

Եվ եթե անգամ տնտեսական աճը ընթանա նախատեսված տեմպերով` պետական պարտքի ծավալները հասնելով 6.5 մլրդ դոլարի` կգերազանցեն ՀՆԱ-ի 60%-ի սահմանագիծը: Մնում է միայն հուսալ, որ առաջիկայում պարտք վերցնելու ցանկությունը կլինի փոքր, իսկ տնտեսական աճը՝ բարձր: