Օղակաձև զբոսայգում բացվեց Հայաստանում առաջին սքեյթ-պարկը․ պատանի սքեյթերները ոգևորված են․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի օղակաձև զբոսայգում այսօր պաշտոնապես բացվել է Հայաստանում առաջին սքեյթ-պարկը՝ հնարավորություն ստեղծելով սքեյթի սիրահարների համար իրենց հնարքներն իրականացնելու ամենալավ պայմաններում։

Երևանի սքեյթ-խաղահրապարակը համապատասխանում է միջազգային չափանիշներին, այն ունի ամֆիթատրոն հանդիսատեսի համար, բուժկետ, սանհանգույց։ Այստեղ հնարավոր է նաև հեծանիվ, անվաչմուշկ և ինքնագլոր վարել։

Բացմանը սքեյթ հրապարակում տարբեր հնարքներ փորձարկող երեխաները շատ ոգևորված ու ուրախ են, խոստանում են՝ հաճախ գալ ու մարզվել։ Սքեյթի սիրահարների համար խաղահրապարակը շատ սպասված էր։

Սքեյթ-պարկը մայրաքաղաքին ու նրա բնակիչներին է նվիրել Ուկրաինայի հայերի միությունը, որը Երևանում նշում է հիմնադրման 20-ամյակը։

«Հնարավորությունները կտեսնենք, բայց քանի որ օլիմպիական ձև է դարձել սքեյթբորդինգը, պիտի որ հայկական թիմի սկիզբը լինի: Հուսով եմ՝ այս անկյունը կդառնա առողջ կյանքի անկյուն, ճիշտ ապրելաձևի անկյուն»,- ասում է Ուկրաինայում հայկական համայնքի նախագահ Վիլեն Շատվորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սիլվի Պետրոսյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: