Ամենամեծ մասնակցությունն առայժմ Կապանում է. ՏԻՄ ընտրություններին քվեարկածների թիվը՝ ժամը 14-ի դրությամբ

Լուրեր

30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
Բոլորը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 14:00-ի դրությամբ:

Ըստ այդմ՝ Կապանում ընտրելու իրավունք ունեցող 31 644 քաղաքացիներից ժամը 14։00–ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 12 243 ընտրող, կամ ընտրողների 38․69 տոկոսը:

Իջևանում ընտրելու իրավունք ունեցող 33 090 ընտրողից մասնակցել է 5629-ը կամ 17,01 տոկոսը:

Ստեփանավանում 13 333 ընտրողից քվեարկել է 2572-ը, կամ 19,29 տոկոսը:

Լերմոնտովո համայնքում` 679 ընտրողից մասնակցել է 92-ը, կամ 13,55 տոկոսը:

Իսկ Արզնի համայնքում 2052 ընտրողից 234-ը կամ 11,40 տոկոսը:

Բոլոր համայնքներում, ընդհանուր առմամբ, ընտրելու իրավունք ունեցող 80 798 ընտրողներից ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 20 770 քաղաքացի կամ ընտրողների 25․71 տոկոսը:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 14-ին, 4 մարզերի 5 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ են Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում։

Այս 3 համայնքում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման համար կառավարությունը ոստիկանությանը հատկացրել էր 25 մլն 249 հազար դրամ։ Իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Կոտայքի մարզի Արզնի և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում։ ՏԻՄ ընտրությունների վերջին փուլը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին 9 մարզերի 36 համայնքներում։

Մերի Մարտիրոսյան