Իրականացնելու ենք բոլոր հնարավոր քայլերը՝ ԶԼՄ-ների աշխատանքները կաշկանդող օրենքների հետադիմական դրույթները չեղարկելու համար. լրագրողական կազմակերպություններ

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Լրագրողական կազմակերպությունները «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և «Երևան քաղաքում ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների ընդունման վերաբերյալ հայտարարություն են տարածել: Հայտարարությունը՝ ստորև.

Ազգային ժողովն իր վերջին արտահերթ նիստին ընդունեց, իսկ մարտի 30-ին ՀՀ գործող նախագահը ստորագրեց երկու օրենք, որոնք լրջորեն սպառնում են տեղեկատվության ազատությանը և սահմանափակում լրագրողների գործունեությունը։ Դրանք են «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և «Երևան քաղաքում ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները, որոնցից առաջինով նախատեսվում է գործադիր բարձրագույն մարմնի նիստերն անցկացնել դռնփակ, երկրորդով ստեղծվում են մայրաքաղաքի ավագանու նիստերը լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքները կաշկանդող պայմաններ։

Մենք՝ ներքոստորագրյալներս, արձանագրում ենք, որ այս օրենքներն ընդունելիս իշխող կոալիցիան կրկին, ինչպես և շատ այլ դեպքերում, անտեսեց լրագրողների և քաղաքացիական հասարակության կառույցների՝ նախագծերի վերաբերյալ քննադատությունը։ Ընդ որում՝ այդ փաստաթղթերը նիստի օրակարգ ընդգրկելիս խորհրդարանը որևէ հանրային քննարկում չանցկացրեց։ Ավելին՝ «Երևան քաղաքում ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններն ու լրացումները, որոնք հիմնականում վերաբերում են ԶԼՄ-ներին և հակասում են ՏԻՄ-երի գործունեության թափանցիկության սկզբունքներին, ընդունվեցին գործող ընթացակարգի բացահայտ խախտմամբ։

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք հայտարարում ենք.

  • նախաձեռնելու ենք գործընթաց և իրականացնելու ենք բոլոր հնարավոր քայլերը՝ նշված օրենքների հետադիմական դրույթները չեղարկելու նպատակով,
  • այս գործընթացում ձգտելու ենք ստանալ հասարակության բոլոր շահագրգիռ կառույցների և անհատների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների աջակցությունը։  

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺ» ՀԿ