Էրդողանը Ալիևին պարգևատրել է Թյուրքական աշխարհի բարձրագույն շքանշանով՝ «Արցախյան պատերազմում հաղթանակի համար»

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրվել է Թյուրքական աշխարհի բարձրագույն շքանշանով՝ «Արցախյան պատերազմում հաղթանակի համար»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պարգևը Ալիևին հանձնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Թյուքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում։

Ալիևն ասել է, որ շատ հպարտ է Թյուրքական աշխարհի բարձրագույն մրցանակին արժանանալու համար։

Էրդողանն էլ իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանն Ալիևի գլխավորությամբ 44 օրվա ընթացում «ազատագրել է Ղարաբաղը հայկական օկուպացիայից»։

«Այդ հաղթանակը հատուկ նշանակություն ունի ոչ միայն մեր ադրբեջանցի եղբայրների, այլև ամբողջ Թյուրքական աշխարհի համար։ Պատերազմի արդյունքում կատարվել են ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը, որոնք տարիներով չէին կատարվում։ Ղարաբաղում հաղթանակը ոչ միայն բերեց Ադրբեջանի «օկուպացված» տարածքների «ազատագրմանը», այլև ճանապարհ հարթեց տարածաշրջանում կայունության ու համագործակցության համար։ Այդ առիթով ես հպարտությամբ հանձնում եմ Թյուրքական աշխարհի բարձրագույն շքանշանը իմ սիրելի եղբորը՝ Իլհամ Ալիևին»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Միաժամանակ, Թյուրքական խորհրդում նախագահությունը Ադրբեջանից անցել է Թուրքիային։

Էմմա Չոբանյան