ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները

Լուրեր

14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԵՄ Խորհուրդը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները՝ Արևելյան Միջերկրականում գործողությունների պատճառով, գրում է Bianet-ը։

Նախօրեին ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ 2019 թվականի նոյեմբերին ընդունված պատժամիջոցները երկարաձգվել են մինչև 2022-ի նոյեմբերի 12-ը։

«Հետևելով Արևելյան Միջերկրականում Թուրքիայի անօրինական հորատման աշխատանքներին՝ խորհուրդը որոշեց մեկ տարով՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 12-ը երկարաձգել պատժամիջոցների ռեժիմը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԵՄ-ն նախկինի պես շարունակելու է սահմանափակող միջոցներ կիրառել բոլոր նրանց նկատմամբ, որոնք ներգրավված են կամ պատասխանատու Արևելյան Միջերկրականում անօրինական հորատման աշխատանքների համար։ Նման միջոցները ենթադրում են ցուցակում առկա մարդկանց ակտիվների սառեցում, ինչպես նաև ԵՄ ճանապարհորդությունների արգելք։ Բացի այդ, ԵՄ ֆիզիկական ու իրավաբանական անձանց արգելվում է միջոցները հասանելի դարձնել սահմանափակումների ցուցակում եղածների համար։

Էմմա Չոբանյան