Տգեղ էր, շատ տգեղ. պետական բարձրաստիճան պաշտոնյաները մոռացե՞լ էին քառօրյա պատերազմը. «Ժողովուրդ» 

Լուրեր

24.05.2026 | 14:21
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
24.05.2026 | 13:50
Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում
24.05.2026 | 13:34
Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 13:20
Կարելի՞ է քվեարկել ժամկետանց անձնագրով. պարզաբանում է Նելլի Դավթյանը
24.05.2026 | 13:02
Ես օգնել եմ, որ պատերազմը կանգնի․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 12:35
Ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
24.05.2026 | 11:48
Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել
24.05.2026 | 11:36
«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ
24.05.2026 | 11:16
Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
24.05.2026 | 10:04
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար․ Փաշինյան
24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեկ լրացավ ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ տարելիցը: Բայց արի ու տես, որ ողջ օրվա ընթացքում այդպես էլ «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ապրիլյան պատերազմի զոհերի մի մասի շիրիմներին, պետական բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկը չայցելեց:

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ այնտեղ չէին ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ո՛չ վարչապետ Կարեն Կարապետյանը, ո՛չ էլ նախարարները: Միայն ՊՆ ներկայացուցիչներն էին երեկ «Եռաբլուրում» եղել, եւ վերջ: Ավելի վաղ՝ ապրիլի 1-ի ուշ երեկոյան, «Եռաբլուր» էր այցելել պաշտպանության նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանը՝ ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանի ու երիտասարդների հետ` սա էլ հավանաբար կուսակցական PR-ի շրջանակներում սելֆի անելու համար:

Դժվար է ասել՝ բարձրաստիճան պաշտոնյաները մոռացե՞լ էին օրվա խորհուրդը եւ այդ պատճառով չէին այցելել, թե՞ պարզապես խուսափել էին զոհերի շիրիմների մոտ նրանց հարազատներին առերեսվելուց, աչքերին նայելուց: Ի վերջո, քառօրյա պատերազմը բացահայտեց այս իշխանությունների իրական դեմքը. տարիներ շարունակ ԶՈՒ-ում իրականացված անխնա թալանի, բացթողումների եւ, մեղմ ասած, սխալ քաղաքականության հետեւանքն էր, որ անսպասելի պատերազմում հայկական կողմը չորս օրում ավելի քան 100 զոհ տվեց, երբ զինվորը ստիպված էր կռվել 80-ականների զենքերով, փամփուշտները վերջանալուց հետո՝ բահով, իսկ զինտեխնիկան հնարավոր չէր եղել արագ գործի դնել: Ամեն դեպքում, իշխանությունների պահվածքը տգեղ էր, շատ տգեղ:

Հ.Գ. Ի դեպ, Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդելֆաթթահ ալ Սիսիին՝ վերընտրվելու կապակցությամբ:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: