Ադրբեջանում 44-օրյա պատերազմի մասնակիցը գործադիրի շենքի դիմաց ինքասպանության փորձ է արել

Լուրեր

14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների շրջանում իշխանություններից դժգոհությունները շարունակվում են։ Մինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տոնախմբություններ է կազմակերպում, պատերազմի մասնակիցները շարունակում են մնալ անտեսված, նրանցից շատերը նաև ծայրահեղ քայլերի են դիմում։

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում ակտիվորեն քննարկվում է նախօրեին տեղի ունեցած միջադեպը, երբ պատերազմի մի մասնակից փորձել է ինքնասպան լինել։ Համացանցում տարածվել է տեսանյութը, որը հրապարակել է նաև Azadliq Qezeti-ն:

Նեֆթչայայի շրջանի բնակիչ Նամիդ Հուսեյնովը փորձել է տեղական գործադիր իշխանության շենքի դիմաց կտրել երակները։ Նա բացատրել է, որ նման քայլի է դիմել, քանի որ բնակարանային ու սոցիալական պայմանները բարելավելու իր խնդրանքները մնացել են անպատասխան։

Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ միջադեպի հետաքննություն է սկսվել։

Նշենք, որ ամիսներ առաջ էլ Գաբալայի Յենգիջե գյուղի բնակիչ, պատերազմի մասնակից Բահրամ Նուրիևը ֆեյսբուքյան ուղիղ եթերում էր ինքնասպանության փորձ արել։ Բացի այդ, վերջին շրջանում Ադրբեջանում ոստիկանների կողմից պատերազմի մասնակիցների նկատմամբ բռնության ու ծեծի դեպքեր են գրանցվել՝ նրանց բողոքների պատճառով։

Էմմա Չոբանյան