Սփյուռքի ո՞ր համայնքն է ասել՝ գնացեք, հասարակական հիմունքով հանձնակատարի ինստիտուտ ստեղծեք. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն անդրադարձավ Սփյուռքի հանձնակատարի նշանակման կարգին:

«Հարց է առաջանում, ըստ օրենքի նախագծի՝ ՀՀ վարչապետը պետք է նշանակի մի անձի, որը պարտադիր չէ, որ ունենա ՀՀ քաղաքացիություն, կարող է միայն ունենալ առնչություն ՀՀ-ի հետ: Դրա պատասխանատվությունը գիտակցո՞ւմ ենք, եթե նշված անձին ներկայացվող պահանջներ չկան, օրինակ՝ բարձրագույն կրթություն պետք է ունենա, թե չունենա, ինչ գործունեություն է ծավալում: Բա որ հետագայում պարզվի, որ այդ անձը անօրինական գործունեության մեջ է ներգրավված: Այսինքն՝ եթե ֆիլտրի ինչ-որ մեխանիզմ չի լինում, դրա վերաբերյալ բազմաթիվ պատմություններ կան:

Երկրորդ՝ եթե անձը զբաղեցնում է այդ պաշտոնը, հայտարարագիր ներկայացնելո՞ւ է, թե՞ ոչ:

Եվ երրորդ՝ ասվում է գաղափարը ծնվելէ Սփյուռքում. Սփյուռքի ո՞ր համայնքն է ասել՝ գնացեք, ՀՀ-ում հասարակական հիմունքով հանձնակատարի ինստիտուտ ստեղծեք, որ Սփյուռքի հետ աշխատանքները լավանան»,- նշեց Վարդևանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: