Անկախ պաշտոնից՝ ես գերիների վերադարձի հարցում որոշակի պարտավորվածություն ունեմ․ Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ մարզի 62 գերեվարվածների կեսը վերադարձել է, մյուսների վերադարձի համար էլ ակտիվ, շարունակական գործընթացներ են տարվում։
Ըստ նրա, պատգամավորի կարգավիճակում ավելի շատ լիազորություններ ուներ այս հարցով զբաղվելու, քանի որ օգտագործում էր խորհրդարանական դիվանագիտությունը։
«ԵԽԽՎ մեր վերջին բանաձևում պնդել եմ հատուկ գերիների վերադարձի հետ կապված որոշակի դրույթներ, մասնավորապես առանձնացնելով Խծաբերդի գերիներին, իրենց կարգավիճակային հարցը։
Գիտեք, որ Բաքվի դատարանում ապօրինի քրեական գործեր են հարուցվել, որոնք որևէ մի իրավական հիմք չունեն։ Եվ այդ ամենը միջազգային մի քանի փաստաթղթերում արտացոլված է ։ Գիտեք նաև, որ զուգահեռ ՄԱԿ-ի քրեական դատարանում գործընթաց ունենք և այդտեղ որոշակիորեն փոքր, համեստ ներդրումներով փորձում ենք այս հարցին լուծում տալ։
Գերիների վերադարձի հարցով պետք է ասեմ, որ գործընթացը շարունակական է։ Մենք մի կարևոր ձեռքբերում ունեցանք, երբ դատավարության ընթացքում գերիները որոշակի քրեական հոդվածներով դատապարտվել էին և հարազատների մոտ մտածմունք կար, որ իրենք այլևս չեն վերադառնա։ Վերջին հինգ վերադարձածները, որոնք Շիրակի մարզից էին , ապացուցեին, որ այդ դատավարությունն իրականում բեմադրություն է և դատապարտված լինելով անգամ՝ իրենք վերադարձել են հայրենիք», -ասաց Նազելի Բաղդասարյանը։

Արմիկ Մովսիսյան