Ո՞ւր էր պետության ղեկավարությունը, երբ թշնամին մխրճվեց Արցախի հարավային ուղղություն. Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

01.04.2026 | 11:18
Լարված իրավիճակ թիվ 94 մանկապարտեզում. տնօրենը փակվել է աշխատասենյակում և դուռը չի բացում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 11:11
Արգենտինայի ու Բրազիլիայի հավաքականների հաղթանակները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 11:05
Հինգ վագոն հացահատիկ կուղարկվի Հայաստան Ադրբեջանի տարածքով
01.04.2026 | 10:57
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով
01.04.2026 | 10:49
Ղրիմում Ան-26 ռազմական ինքնաթիռ է կործանվել. 29 մարդ զոհվել է
01.04.2026 | 10:40
Երեխաս գալիս է տուն, ասում է` տնօրենը անվայելուչ բառերով է խոսում դաստիարակների հետ. ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 10:32
Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին
01.04.2026 | 10:23
Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցն Ազգերի լիգայում հայտնի է
01.04.2026 | 10:18
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հասել է իր նպատակներին և «շուտով» կդադարեցնի Իրանի վրա հարձակումները
01.04.2026 | 10:10
Հայտնի են ԱԱ-2026-ի բոլոր մասնակիցներն ու խմբերի վերջնական կազմերը
01.04.2026 | 09:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
01.04.2026 | 09:40
Իտալիան 3-րդ անգամ անընդմեջ բաց կթողնի աշխարհի առաջնությունը, ևս 4 եվրոպական հավաքական նվաճել է ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 09:31
Հրապարակվել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը
31.03.2026 | 23:28
Իրանը հերքում է Թուրքիայի ուղղությամբ հրթիռային հարձակումը և կրկին համատեղ հետաքննություն առաջարկում
31.03.2026 | 23:12
Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Բոլորը

«Պատերազմից մեկ տարի անց պետության ղեկավարությունը չի գնահատել այն իրողությունները, որոնք այսօր կատարվում են Հայաստանում, ինչն է բերել պատերազմ, ինչու պատերազմում պարտվեցինք, ինչ ենք անում հետագայում անվտանգությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու համար»,- «Ազատության» հրապարակում ընթացող «Հայաստան» դաշինքի հանրահավաքում այս մասին նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Փորձում են այդ պարտության բեռը գցել ուրիշների վրա՝ գցել նախկինների, բանակի վրա։ Բանակը մեր և ձեր միջոցներով է կառուցվել, հայ ժողովրդի ծոցից է դուրս եկել և երբևէ անձեռնմխելի չի եղել։ Բանակը գտնվել է մշտապես վերահսկողության ներքո՝ քաղաքացիական, հասարակական։ Ձեզանից յուրաքանչյուրի ընտանիքից ձեր սեփական դեսպանն եք ունեցել բանակում՝ ձեր որդիների կերպարով, տեսել եք, թե  ինչ է կատարվում բանակում՝ կառուցվել է, զարգացել է, կարողացել է Արցախ ազատագրել, Հայաստանի սահմաններն անառիկ պահել, Հայաստան-Արցախ անվտանգային մի հզոր միջավայր ձևավորել, որը գործոն է եղել մեր տարածաշրջանում»,- նշեց Օհանյանը:

Նրա դիտարկմամբ՝ այլ գործոն է Հայաստանն առանց Արցախի, կամ Արցախն անկլավային վիճակում:

«Այս իշխանություններն են բանակը քանդել, ամեն օր հարված հասցնել բանակին՝ կադրային փոփոխություններով, պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի, պաշտպանության բանակի հրամանատարների արագ փոփոխություններով և քաղաքական կախվածության մեջ գցելով նրանց, կառուցվածքային փոփոխություններով  ուռճացնելով կենտրոնական ապարատը և կրճատելով մարտական մոբիլիզացիոն ստորաբաժանումները, փոփոխություններ անելով և ոչ արդյունավետ սպառազինության գնումներ կազմակերպելով։ Իրենց քաղաքականությանը համահունչ բանակը փիառի մակարդակի հասցնելով՝ նրա զարգացման գործընթացն իջեցրին սովորական տնտեսական մակարդակի։ Այդ է պատճառներից մեկը, որ այս պատերազմում պարտություն կրեցինք։ Պարտություն կրեց ոչ թե բանակը, այլ պետությունը, պետության կառավարման ցածր մակարդակը:

260 կիլոմետրից ավելի տարածքում ոչ մի քայլ հետ սկզբունքով հրամանատարներն ու զինվորները կռվել են, իսկ ո՞ւր էր այս պետության ղեկավարությունը, երբ թշնամու մխրճում տեղի ունեցավ հարավային հատվածում»,- ընդգծեց Օհանյանը՝ հավելելով՝ այս իշխանությունները բանակի նկատմամբ անփույթ վերաբերմունքով, անգրագետ կառավարմամբ, դավադիր գործողություններով չկարողացան ապահովել ո՛չ բանակի զարգացում, ո՛չ պատերազմի ժամանակ հաջողություններ:

Պաշտպանության նախկին նախարարի կարծիքով՝  մեր բանակն ի վիճակի է դիմադրել, պարզապես առաջադրանքներ չկան. «Եվ այս իրավիճակից դուրս գալու ամենամեծ հնարավորությունը բանակն ունի, քանի որ գտնվում է  ուղղահայաց ենթարկվածության, հրամանատարության, համապատասխան կարգապահության ներքո»:

«Այսօր չափազանց դժվար իրավիճում ենք, բայց ելք կա»,- ընդգծեց Օհանյանը՝ կոչ անելով համախմբվել: Նրա խոսքով՝ եթե դիմադրողականության ալիքը թափանիվի ընթացք ստանա, իրենց առջև դրված խնդիրները կկատարեն՝ «թույլ չեն տա Հայաստանի  թուրքացմանը, Արցախն ընդմիշտ և հավերժ կլինի հայկական»։

Մանրամասները՝ տեսանյութում: