Այսօր սկիզբ ենք դնում համազգային դիմադրությանը. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.07.2026 | 10:36
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբշամարտիկ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
Բոլորը

«Մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Հայ մարդն ամեն ինչ արեց հաղթանակ ունենալու համար։ Պատերազմ գնացին գիտակցումով, որպեսզի հայ մարդն արարի իր սեփական հողում։ Ցավոք,  ՀՀ իշխանության ղեկին բազմած խմբակը իր անկարողությամբ, դավաճանությամբ և անգործունեությամբ երկիրը տարավ կապիտուլացիայի։ Նոյեմբերի ինի կապիտուլացիայից հետո, նոյեմբերի 11-ին  այս հրապարակում հավաքվեցինք և սկսեցինք պայքար մեկ հիմնական օրակարգով՝ հեռացնել երկրի աղետ ու չարիք բերած իշխանությանը, վերականգնել արժանապատվությունը։ Մենք միասին ութ ամիս փողոցում պայքարել ենք, բայց դեռ մեր նպատակին չենք հասել»,- Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի նախաձեռնած հանրահավաքի ընթացքում իր  ելույթի մեկնարկին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Պատգամավորն այնուհետև հիշեցրեց տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն ու նշեց, որ արդյունքում իշխանությունը վերարտադրվեց՝ երկիրը տանելով նոր կորուստների և նոր զիջումների։

«Ընտրություններից հետո շարունակվում են մեր կորուստները։ Թշնամին շարունակում է ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ։ Այս իշխանությունների կողմից չկա դիմադրություն, չկա  պայքար։ Կեղծ, ինքնահռչակ, ցնորամիտ խաղաղասիրության գաղափարներով երկիրը փորձում են տանել նոր կապիտուլացիայի»,- հայտարարեց Սաղաթելյանը։

Պատգամավորը հավելեց, որ պատերազմ ավարտված չէ. «Այսօր Շուշիի մոտակայքում տեղի են ունեցել ունեցած կրակոցներ: Թշնամին շարունակում է հավակնություններ ունենալ և փորձում է հայաթափել Արցախն ու թուրքացնել»։

«Ինչ պետք է անենք մենք. պետք է ձևավորենք համազգային դիմադրություն։ Այսօր հիմք ենք դնում համազգային դիմադրության, որը կկանխի նոր կապտուլացիան։ Այս հրապարակից հայտարարում ենք համազգային դիմադրություն ձևավորելու գործընթաց»,- ընդգծեց Սաղաթելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: