«Էնքան համակարգից խոսեցինք, գործընկերներից մեկը մյուսին ասաց՝ պարոն Համակարգ». Դումանյանը կատակեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

2022թ-ին Հայաստանի 56 դպրոցներում նախատեսվում է իրականացնել հիմնանորոգման, վերանորոգման, կառուցման աշխատանքներ: Այս մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Անդրեասյանը հայտնեց նաև, որ իրականացվում է Սյունիքի մարզի Կապան համայնքում որակյալ կրթության ապահովման ծրագիրը, որում ներառված է ոչ միայն դպրոցական որակյալ կրթություն, այլև որակյալ նախակրթական հաստատությւններ ունենալու հարցը:

«Ունենք 31 գյուղական բնակավայր, որոնց համար կազմվել է այդ որակյալ ծառայությունների քարտեզը, կազմվել է որակյալ ծառայությունների նախահաշիվը: Խոսքը շուրջ 9 մլրդ դրամի մասին է»,- ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ ծրագրի շահառու երեխաների թիվը Կապան խոշորացված համայնքում շուրջ 1000 է:

«Վերցրել ենք Կապանը, որովհետև այստեղ ամենաբարդ տեղանքն է, և, եթե մեզ հաջողվում է այստեղ գտնել լավ լուծումներ, ապա դա կարող է լինել հիմք՝ մնացած համայնքներում այդ աշխատանքներն իրականացնելու»,- ասաց Անդրեասյանը:

Գույքի ամբողջական գնահատումից հետո որոշում կկայացվի՝ հիմնանորոգվո՞ւմ է տվյալ դպրոցը կամ մանկապարտեզը, թե՞ նորն է կառուցվում: Ընդ որում, բոլոր դպրոցները պետք է ունենան առակայական լաբորատորիաներ: Իսկ մանկապարտեզները կառուցվելու են այն համայնքներում, որտեղ դրանք ընդհանրապես չկան:

Պատգամավորներն արձագանքեցին՝ ներկայացնելով իրենց դիտարկումները:

«Ներողություն եմ խնդրում ձեր ազգանունները խառնելու համար: Այսօր առավոտվանից նման պրոցես կա. կառավարությունում էնքան համակարգից խոսեցինք, որ մեր գործընկերներից մեկը մյուսին ասաց՝ պարոն Համակարգ»,- կատակեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ հավելելով, որ կատակելով փորձում է լիցքաթափել մթնոլորտը:

Մանրամասները՝ տեսանյութում: