Սնունդն ու խմիչքները թանկացել են 16 %-ով․ գնաճը՝ ըստ ապրանքատեսակների

Լուրեր

13.04.2025 | 18:20
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար
13.04.2025 | 17:44
Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր
13.04.2025 | 16:50
Հայաստան-Թուրքիա առաջընթացն իր դրական ազդեցությունը կունենա Հայաստան-Ադրբեջան կարգավորման վրա. Միրզոյան
13.04.2025 | 15:58
Արթուր Ալեքսանյանն այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար
13.04.2025 | 15:27
Իրականում ամեն ինչ շատ լավ է ընթանում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակի մասին
13.04.2025 | 14:16
Վթարի է ենթարկվել ՆԳՆ հատուկ նշանակության գումարտակի հրամանատարը
13.04.2025 | 14:06
Անկարան և Երևանը ձգտում են հարաբերությունների լիակատար կարգավորման․ ՀՀ ԱԳ նախարար
13.04.2025 | 13:53
Առաջիկա օրերին սպասվում է անձրև
13.04.2025 | 13:08
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 13-ի դրությամբ
13.04.2025 | 12:14
Միրզոյանն Անթալիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը
13.04.2025 | 12:08
Ճապոնիայում ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ», «Չոր նավահանգիստ», «Ակադեմիական քաղաք», «Ինժեներական քաղաք» նախագծերը
13.04.2025 | 11:49
Հրազդան գետից հեռացվել է 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ
13.04.2025 | 11:14
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը
13.04.2025 | 10:35
Օշական եւ Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ
13.04.2025 | 10:06
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

Հայաստանում սննդամթերքի և այլ ապրանքների գնաճը շարունակվում է։ Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հոկտեմբերը 2020թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 9.1%, իսկ նախորդ ամսվա՝ սեպտեմբերի նկատմամբ` 0.7%: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոոմիտեի հրապարակած տվյալներից։

Մասնավորապես՝ սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը 1 տարում կազմել է 16 %, ալկոհոլն ու խմիչքը թանկացել են 9,7 %-ով, հագուստն ու կոշիկը՝ 11,7 %-ով, տնային գործածության առարկաները, կենցաղային տեխնիկան և բնակարանների խնամքի պարագաները՝ 9,3 %-ով, առողջապահությունը՝ 4,7 %-ով, տրանսպորտը՝ 8,4 %-ով, հանգիստն ու մշակույթը՝ 7,4 %-ով, կրթությունը՝ 1,4 %-ով, ռեստորանային ու հյուրանոցային ծառայությունները՝ 3,4 %-ով։ 

Սննդամթերքի գներ

Այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների 16 %-ով գնաճին մեծապես նպաստել է սուրճի, թեյի, կակաոյի, մրգի, կաթնամթերքի, պանրի, ձվի, ձկան և ծովամթերքի, բանջարեղենի՝ 1.5-5.2% գնաճը:

Բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 69.3%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 5.2% գնաճ: Նշենք, որ սրան նպաստել է կարտոֆիլի թանկացումը, որի գինը, ըստ վիճակագրական կոմիտեի, սեպտեմբերին ավելացել է շուրջ 66 %-ով։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ կարտոֆիլի շեշտակի գնաճին նպաստել է դեպի Ռուսաստան արտահանման մեծ աճը։ Մրգի ապրանքախմբում 0.4% գնաճ է արձանագրվել։

Ձուկն ու ծովամթերքը թանկացել են 31.9%-ով։ Սրան մեծապես նպաստել է «Իշխան» ձկնատեսակի գնաճը, որը 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ կազմել է 36.5%։

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում գրանցվել է 11.7% գնաճ: Ձվի գինը 1 տարում աճել է 28.2%-ով, պանրի գինը՝ 8.8%-ով:

Հացաբուլկեղենն ու ձավարեղենը 1 տարում թանկացել են  10.4%։  Հացի, ձավարեղենի և ալյուրի գները աճել են համապատասխանաբար՝ 11 %, 17.3% և 7.2%-ով։

Շաքարն ու շաքարավազը 1 տարում թանկացել են 20.3%-ով։ Նշենք, որ Հանրապետությունում վերջին շրջանում շաքարավազ գտնելը քաղաքացիների համար խնդիր է դարձել։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, օրերս անդրադառնալով խնդրին, նշեց, որ ԵՏՄ տարածքում շաքարավազի դեֆիցիտ կա։

«Երևի տեղյակ եք, որ Հայաստան 2-3 ամիս առաջ ներմուծվել է նաև էժան քվոտավորված շաքարավազ, որի արդյունքում գներն իջել են, այնուհետև դրանից հետո՝ բարձրացել։ Հիմա մեր ԵՏՄ գործընկերները նոր նախաձեռնությամբ են հանդես եկել, որ երրորդ երկրներից ներմուծումը 0 տոկոսադրույքով իրականացնեն մինչև դեկտեմբեր ամիս, որովհետև շաքարավազի դեֆիցիտ կա ԵՏՄ տարածաշրջանում՝ հիմնականում ՌԴ-ում, կապված քովիդի հետ», – նշել էր Գեղամ Գևորգյանը։

Իսկ մսամթերքը 1 տարում թանկացել է 7.6%-ով, մասնավորապես խոզի միսը թանկացել է  34.3%-ով:

Յուղերն ու ճարպերը թանկացել են 23.6%-ով։ Ապրանքախմբում ընգրկված արևածաղկի բուսական յուղի գնաճը կազմել է 42.4%։

Ոչ պարենային ապրանքների գներ

2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.7% գնաճ:

Այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 1.2%-ով, իսկ 1 տարվա կտրվածքով համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար՝ 44.1% և 43.2% գնաճ։

Ծառայությունների սակագներ

Մատուցված ծառայությունների ոլորտում հոկտեմբերին 1 տարվա կտրվածքով արձանագրվել է սակագների 1.6% գնաճ։