Ունենալու ենք մահեր, ծանր դեպքեր, մինչև որ չլինեն պատշաճ քանակով պատվաստվածներ. Նարեկ Զեյնալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Օրական ունենում ենք կորոնավիրուսից 60-65 մահվան դեպք: Սա, իհարկե, դժբախտություն է, և ամենևին էլ բժիշկների մեղքով չէ, բժիշները տիրապետում են բուժման սխեմաներին:  Factor.am-ի հետ զրույցում այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

«Յուրաքանչյուրս պետք է ունենանք գիտակցության բարձր մակարդակ և պատասխանատվության զգացում և գնանք պատվաստման, որովհետև այս խնդրի միակ լուծումը պատվաստումն է: Դժբախտաբար ունենալու ենք մահեր, ծանր դեպքեր, ծայրահեղ ծանր դեպքեր, արհեստական շնչառության սարքին միացված հիվանդներ, մինչև որ չլինեն պատշաճ քանակով պատվաստվածներ»,- զգուշացրեց պատգամավորը՝ հավելելով, որ մեր երկրում պատվաստվածների թիվը ցածր է, թեև աճում է պատվաստման տեմպը:

Զեյնալյանի խոսքով՝ անհրաժեշտ է, որ բնակչության առնվազն 80 տոկոսը պատվաստված լինի: Իսկ մյուս գործողությունները՝ սահմանափակումները ընդամենը ժամանակավոր կիրառվող գործիքներ են:

«Առողջապահական համակարգը բավականին լարված, ծանրաբեռնված վիճակում է, այսօր արդեն 27 հաստատություն ներգրավված է կորոնավիրուսի բուժման պրոցեսի մեջ, այս ռեսուրսն անսպառ չէ, ամեն ինչ պետք է անել, որպեսզի առողջապահության համակարգը չհայտնվի կոլապսի մեջ»,- ընդգծեց Զեյնալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: