«20 ու ավելի տարվա սպան չունի սեփական բնակարան». Թաթոյանն անդրադարձավ զինվորականների խնդիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձավ նաև զինվորականների խնդիրներին: Նա նշեց, որ Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ առաջարկներ են ներկայացվել ԱԺ հանձնաժողովներին:

Թաթոյանի խոսքով՝ զինծառայողների անվճար բուժօգնության հարցերը գլխավոր ոլորտներից է: «Ես խնդրում եմ ուժեղացնել խորհրդարանական վերահսկողությունը կամ այս ոլորտում հետևողականությունը՝ անվճար բուժօգնության հետ կապված, այն զինծառայողների նկատմամբ, որոնք զորակոչից ազատվել կամ զորացրվել են, բայց քանի որ ունեցել են հիվանդություն, չեն վիրահատվել ու խնդիրներ են ունենում», – ասաց ՄԻՊ-ը:

Թաթոյանը շեշտեց, որ պետք է ԱԺ-ն նպաստի, որ ներդրվի մեխանիզմ, և հնարավոր լինի նախապես զորակոչիկին հետազոտել, առողջական վիճակի հարցերը պարզել, հետո նոր զորակոչել բանակ:

Միաժամանակ ՄԻՊ-ը  նկատեց, որ վերջին տարիներին զգալիորեն բարելավել է զորակոչի կազմակերպման հետ կապված հարցերը: «Պաշտպանության նախարարության հետ կարևորում ենք ինստիտուցիոնալ համագործակցությունը» – նշեց նա:

Արման Թաթոյանի կարծիքով՝ առաջնային խնդիրներից է մնում նաև զինվորականների բնակարանային հարցը:

«Ստացվել է այնպես, որ 20 ու ավելի տարվա զինվորական ծառայության կենսագրություն ունեցող սպան ոչ միայն չունի սեփական բնակարան, այլև բնակվում է վարձակալությամբ ու բնակվարձի անհամաչափ փոխհատուցման արդյունքում նույնիսկ ստիպված է լինում վճարել իր գրպանից՝ աշխատավարձի հաշվին», – բարձրաձայնեց ՄԻՊ-ը:

Մանրամասները՝ տեսանյութում: