Սխալ է. Թաթոյանը՝ վարչապետի, նախագահի, այլ պաշտոնյաների համար թեստ հանձնելը ոչ պարտադիր դարձնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
Բոլորը

ՀՀ նախագահը, վարչապետը, նախարարները, դատավորները, ԱԺ պատգամավորները, Երևանի ավագանու անդամները, ՄԻՊ–ը ազատված են Covid թեստ հանձնելու կամ պատվաստվելու պարտադիր պահանջից։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը համարում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ հանձնելու պարտադիր պահանջը պետական որոշ պաշտոնյաների, պատգամավորների ու ՄԻՊ-ի վրա չտարածելը սխալ է և խտրական մոտեցում է։

Նա իր այս դիրքորոշումը հայտնեց այսօր ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի բյուջեի քննարկման ժամանակ։

«Այդ բացառությունները ես համարում եմ սխալ, կարծում եմ՝ դա խտրական մոտեցում է. դա խաթարում է օրենքի իրավաչափ նպատակից բխելը. մենք քաղաքացուն չենք կարող բացատրել, թե ինչու ենք որոշ պաշտոնյաների ազատել: Եթե նպատակը իրավաչափ հանրային առողջությունը պաշտպանելն է, ապա ավագանին ավելի շատ է մարդկանց հետ շփվում, քան ինչ-որ գերատեսչության ծառայող, որն իր աշխատասենյակում է» ,- նշեց Թաթոյանը:

ՄԻՊ-ը նաև հավելեց, որ այս որոշումով հասարակության շրջանում ավելորդ անվստահության խնդիրն է առաջ բերվել:

Թաթոյանը հայտարարեց, որ թեև ինքն էլ կա բացառությունների ցանկում, բայց դա էլ ճիշտ չի համարում ու պատվաստված է։

Մանրամասները՝ տեսանյութում: