Պրոֆեսոր Չարչյանին ազատ չեն արձակում, բայց Խաչատուր Սուքիասյանի եղբորը գրավով ազատեցին. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021թ հունվարի 1-ից մինչև 2021թ հոկտեմբերի 27-ը դատարաններին է ներկայացվել թվով 1700 կալանավորման միջնորդություններ, որոնցից մերժվել է միայն 291-ը։ Դրանից կարելի է հետևություն անել, թե ինչ վիճակում է կալանավորումը որպես խափաման միջոց կիրառելու պրակտիկան Հայաստանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Երբ ասում ենք, որ կալանավորումը ֆետիշացվում է ՀՀ-ում, հենց դրա համար էլ ասում ենք։ Միայն 291 մերժում՝ 1700-ի հասնող միջնորդությունների պարագայում»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ ունի հիմնավոր կասկած, որ հատկապես կալանավորման միջնորդությունների բավարարումները սկիզբ են առել արտահերթ ընտրություններին հաջորդող ժամանակահատվածում, երբ դատարանների գործունեության նկատմամբ քաղաքական ճնշումները շեշտակի ավելացան։

Զուգահեռներ անցկացնելով՝ Վարդևանյանը նշեց, որ 2020թ. պատկերը այդպիսին չի եղել, որոշակի միտում՝ խափանման միջոց կալանավորումը չֆետիշացնելու սկսվել էր արձանագրվել, բայց նման հետընթաց՝ անձի անձնական ազատության իրավունքում՝ ծայրահեղ մտահոգիչ է։

«Երբ խոսում էին ժողովրդավարության բաստիոնից, ժողովրդավարության բաստիոններում մարդկանց 70-80 տոկոս դեպքերում չեն կալանավորում։ Ընդ որում՝ խոսքը գնում է ոչ թե մեղավոր անձանց մասին, այլ՝ անմեղ անձանց մասին, որոնց վերաբերյալ դեռ գործի քննություն պետք է տեղի ունենա»,- նշեց Վարդևանյանը՝ ընդգծելով, որ նման ծավալով կալանավորումները խայտառակ թիվ է։

Ավելին՝ պարզվում է, որ ՔԿՀ-ում այսօր ունենք կորոնավիրուսի համավարակի հետևանքով մահացության դեպք։ Վարդևանյանի դիտարկմամբ՝ խոսքը գնում է կորոնավիրուսի համավարակի պայմաններում ամենախոցելի խմբում գտնվող անձանց մասին:

Պատգամավորը պատահական չի համարում, որ դեռևս մեկ տարի առաջ ԵԽ -ն հորդորում էր հնարավորինս շատ կիրառել գրավը՝ որպես խափանման միջոց, սակայն այդ ժամանակ դեռևս առկա չէր ՔԿՀ-ում կորոնավիրուսի համավարակի հետևանքով մահվան դեպք։

«Անհասկանալի են այն մոտեցումները, թե ինչպես է ստացվում, որ մի դեպքում մարդիկ գրավով ազատ են արձակվում, այլ դեպքերում հետևողականորեն մնում են կալանավորված»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ կալանավորումը չպետք է ֆետիշացնել:

Պատգամավորը կարծիք հայտնեց, որ իշխանության կողմից դատարանների վրա ճնշում կա:

«Պրոֆեսոր Չարչյանին ազատ չեն արձակում, Առուշ Առուշանյանը շարունակում է մնալ կալանավորված, բայց Խաչատուր Սուքիասյանի եղբորը գրավով ազատեցին»,- նկատեց Վարդևանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: