Կան շատ դրական ազդակներ միջազգային կառույցներից. ուղղակի պետությունից հենարան է անհրաժեշտ․ ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ Factor TV-ի հարցին, թե միջազգային կառույցներից ի՞նչ արձագանք կա այն հարցի վերաբերյալ, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ տարածք։

«Հայաստանում որոշ պաշտոնատար անձինք ճանապարհի հատվածների մասին ասում են՝ դե մենք ի՞նչ կարող ենք անել, իրենց հենակետերն են, մինչև դելիմտացիան ու դեմարկացիան դա կարող ենք համարել իրենցը։ Չհասկացա, դուք ի՞նչ գիտեք, որ դա իրենցն է լինելու, բա որ դելիմիտացիա-դեմարկացիա արեցինք, պարզվեց էդ ճանապարհը մեզ է գալիս։ Առավել ևս, եթե պատմական ենք վերցնում դիսկուրսը, դրանք առհասարակ Հայաստանի Հանրապետության պատմական հողերն են, ամբողջ արխիվն է դրա մասին վկայում։

Ինչ վերաբերում է միջազգային կառույցների արձագանքին, բազմաթիվ դրական միտումներ կան անվտանգության գոտու հետ կապված։ Երբ այս փաստերը մենք ներկայացնում ենք մարդու իրավունքների տեսանկյունից, կան շատ դրական ազդակներ, պարզապես անհրաժեշտ է նաև հենարան պետությունից, որ կարողանանք այս գիծն առաջ տանել։ Գոնե որոշ պաշտոնատար անձինք իրենց հայտարարություններով չխանգարեն»,- ասաց Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ ԵԽԽՎ բանաձևում ևս տեղ է գտել իր առաջարկը՝ անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ։ «Հիմա մենք ամեն ինչ պետք է անենք, որ դա տարածվի մեկ այլ միջազգային փաստաթղթում և այդպես շարունակ, որ այդպես մենք տարածենք և կարողանանք ադրբեջանցիների համար այդ պահանջները դնել։ Պատկերացրեք, ինչ լավ է, որ Հաագայի դատարանում կա պրոցես, որքան է ուժեղացնում քաղաքական դիրքերը։ Եվ ես լիարժեք երաշխավորված ասում եմ՝ փաստերն ամբողջովին մեր կողմն են»,- նշեց ՄԻՊ-ը:

Մանրամասները՝ տեսանյութում: