ՀՀ-ում սահմանային ճանապարհներով անցնելը կյանքի իրավունքի վտանգում է . Արման Թաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Այսօր հրավիրված ասուլիսում, ներկայացնելով Կապանի օդանավակայանի լուսանկարները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ անմիջապես թռիչքուղիների հարևանությամբ ադրբեջանական տեղակայումներն են. ադրբեջանական զինված ուժերը, այդտեղ տեղակայվելով, վերահսկողություն են կարողանում հաստատել Մ2 ճանապարհի ու Կապան քաղաքի նկատմամբ՝ վտանգելով նաև բնակչության կյանքն ու առողջությունը։

«Այնտեղ նրանց տեղակայումը, անգամ եթե մեկ կրակոց չի արձակվում, կյանքի իրավունքի խախտում է։ Եվրոպական դատարանի պահանջների համաձայն՝ պարտադիր չէ, որ զոհ լինի, որ դա համարվի կյանքի իրավունքի խախտում։ Վտանգ է, որ օդանավակայանը շահագործվի, որովհետև կարող են կրակել կամ ահարձակում իրականացնել ինքնաթիռների վրա, ինչպե՞ս ենք նախատեսում Կապանի բնակիչների ազատ տեղաշարժը»,-ասաց Արման Թաթոյանը։

ՄԻՊ-ի խոսքով՝ Սյունիքի մարզի ճանապարհներին տեղադրված ադրբեջանական ցուցանակները ռազմավարական նպատակ ունեն։ Դրանք օգտագործվում են մարդկանց ահաբեկելու համար։

«Երբ մենք այս ցուցանակը նկարում էինք, 2 րոպե ենք կանգնել և մեկ րոպե չէր անցել, երբ գլուխներս բարձրացրեցինք ու տեսանք, որ փոքր բլուրի վրա զենքը մեր վրա պահած կանգնած են։ Մարդիկ էլ բնականաբար խուսափում են այդ հատվածներով երթևեկելուց։ Սա ազատ տեղաշարժի կոպիտ խախտում է»,-նշեց Արման Թաթոյանը՝ ևս մեկ անգամ նկատելով, որ ՀՀ-ում սահմանային ճանապարհներով անցնելը կյանքի իրավունքի վտանգում է:

Մանրամասները՝ տեսանյութում: