Անվտանգ երթևեկություն. դիտահորերը հավասարեցվում են ճանապարհներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
Բոլորը

Երևանյան փողոցների դիտահորերը տասնամյակներ ի վեր իսկական գլխացավանք են դարձել հատկապես վարորդների համար: Մաշված կափարիչներն ու ասֆալտի նստվածքը լրջորեն խաթարում են անվտանգ երթևեկությունը: Խնդրի ուղղակի պատասխանատուն կապի, կոյուղու կամ այլ ծառայություններ մատուցող կազմակերպություններն են, որոնք տնօրինում ու օգտագործում են դիտահորերը, բայց համայնքը, կարևորելով քաղաքի բնակիչների անվտանգությունը, ստանձնել է խնդրի լուծումը։ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ այս տարվանից մեկնարկեց դիտահորերը ճանապարհներին հավասարեցնելու և կափարիչները փոխարինելու փորձնական ծրագիրը. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«Խնդիրը Երևանի համար շատ դժգոհությունների առիթ էր դարձել: Ծրագիրը, ճիշտ է, կատարվում է Երևան համայնքի կողմից՝ քաղաքապետի հանձնարարությամբ, բայց այն այդքան էլ մեր տիրույթում չէ, որովհետև սա «Վեոլիա Ջուր», ջրօգտագործող ընկերությունների և տնտեսվարողների խնդիրն է, որոնք սեփականատերեր են և իրենց են պատկանում բոլորը՝ թուջե մտոցները, դիտահորերի կափարիչները և այլն»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

Երևանում ընդհանուր առմամբ 16 000 դիտահոր կա: 2021-ին աշխատանքներ կտարվեն շուրջ 1800-ի նկատմամբ: «Ծրագրում 900 հատ թուջե կափարիչի վերաձուլում ունենք, 300 հատ դիտահորի մաքրում, 50 անձրևորսիչների վերատեղադրում, 250 հատ հին դիտահորի վերատեղադրում և 60 հատ նոր պանելների տեղադրումով փոխարինում: Մենք ասֆալտապատման ծրագրով էլ ունենք դիտահորերի անձրևորսիչների ուղղման աշխատանքներ»,- ասում է Գրիգոր Հարությունյանը:

Փորձնական ծրագրի մեծ մասը բաժին է ընկնում կենտրոնին, աշխատանքներ են տարվում նաև մյուս վարչական շրջաններում: Ծրագիրն իրագործելու նպատակով Երևան համայնքի բյուջեից ավելի քան 68 մլն դրամ կծախսվի: