Ինչո՞ւ պետք է հին նմուշի անձնագրերը դուրս գան շրջանառությունից. Արա Ֆիդանյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
Բոլորը

2022թ. ավարտին կամ 2023թ. ընթացքում Հայաստանում կներդրվի կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի միանգամայն նոր համակարգ։ Այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ պարզաբանելով, թե ինչո՞ւ պետք է հին նմուշի անձնագրերը դուրս գան շրջանառությունից:

«Այսպիսով մենք փորձ ենք անելու մեր հանրությանը տրամադրել բացառապես կենսաչափական տվյալներ պարունակող նոր անձնագրեր։ Այսինքն` հին նմուշի անձնագրերը պետք է հետզհետե դուրս գան շրջանառությունից»,– ասաց Ֆիդանյանը։

Նրա խոսքով` այս որոշմամբ է պայմանավորված նաև կառավարության` անձնագրերի վավերականության ժամկետի կրճատմանը վերաբերող նախաձեռնությունը։

«Պատկերացրեք` եթե մենք 2022թ–ին դեռևս տրամադրենք 10 տարվա վավերականության ժամկետով հին նմուշի անձնագրեր, մենք ստիպված ենք լինելու առնվազն մինչև 2032թ–ը ՀՀ–ում շրջանառել հին նմուշի անձնագրերը»,– ասաց փոխոստիկանապետը։

2022-23թթ–ին ոստիկանությունը նախատեսում է տարեկան շուրջ 250 000 նոր նմուշի անձնագիր տրամադրել ՀՀ քաղաքացիներին։

Անձնագրերի համար գանձվող պետական տուրքը ևս նախատեսվում է նվազեցնել, թե որքանով, Ֆիդանյանը չհստակեցրեց` ասելով, որ դա կախված է այն հանգամանքից, թե հայտարարված մրցույթում որ ընկերությունը կհաղթի և ինչ գնային առաջարկով։

Նա նաև հայտնեց, որ նոր կենսաչափական անձնագրերը այսօր տրամադրվող կենսաչափական անձնագրերից տարբերվելու են դիզայնով ու էջերի քանակով։

Մանրամասները՝ տեսանյութում: