Սեյսմիկ անվտանգության ու թաքստոցների հարցը խնդիր է․ միաժամանակ ողջ ծավալով կատարելու հնարավորություն չունենք․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Այսօր Հայաստանում կան բազմաթիվ շենքեր և շինություններ, որոնց տարեթիվն արդեն 70-80 կամ ավելի տարի է: Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ նշեց  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը:

Դիմելով Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին՝ պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյո՞ք կա հստակ ծրագիր՝ ուսումնասիրելու Հայաստանի ամբողջ տարածքի շենքերի, շինությունների վիճակը:

Անդրանիկ Փիլոյանը պարզաբանեց, որ ծրագրային միջոցառումների կատարման ժամանակ առաջնորդվում են դպրոցների, մանկապարտեզների սեյսմիկ խոցելիության վտանգի գնահատմամբ. «Երևան քաղաքում ամբողջովին իրականացվել է այն դպրոցների մանկապարտեզների սեյսմիկ գնահատման աշխատանքերը, որոնք երկրաշարժից հետո լուրջ խնդիրներ են ունեցել: Աշխատանքները շարունակվում են»։

Նախարարի խոսքով՝ կատարվում է նաև այլ կառույցների սեյսմիկ գնահատում:

«Սեյսմիկ անվտանգության գնահատման ու թաքստոցների հարցի հետ կապված խնդիր կա. պահանջները փոխվել են»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ ամբողջ հանրապետությունով մեկ ողջ ծավալով ուսումնասիրություն կատարելու հնարավորություն չկա:

Մանրամասները՝ տեսանյութում: