Էրդողանը Թուրքիան առաջնորդում է դեպի ավելի խորը քաղաքական ու տնտեսական ճգնաժամ․ Bloomberg

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկիրն առաջնորդում է դեպի ավելի խորը քաղաքական ու տնտեսական ճգնաժամ։ Նման կարծիք է հայտնել Bloomberg-ի խմբագիր Բոբի Գոշը հրապարակված հոդվածում։ 

Գոշը գրում է, որ արևմտյան 10 երկրների դեսպաններին արտաքսելու՝ Էրդողանի վերջին սպառնալիքը ցույց է տալիս, որ տնտեսական ու քաղաքական ճգնաժամի պայմաններում Թուրքիայի նախագահի իշխանության վրա հավասարակշռության զսպող քիչ գործոններ կան։ 

Հեղինակը նշում է, որ իրավապաշտպան Օսման Քավալայի գործը արևմտյան երկրների համար լակմուսի թուղթ է՝ Թուրքիայի արդարադատության համակարգի ու օրենքի գերակայության համար, 2016թ․ ձախողված ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանի՝ ժողովրդավարական ինստիտուտների վրա հարձակումներից հետո։ 

Դեսպանների արտաքսման գործընթացը դադարեցվեց, երբ նրանք հայտարարեցին, որ հավատարիմ են Վիեննային կոնվենցիայի 41-րդ հոդվածին ու չեն խառնվում ընդունող երկրի ներքին գործերին։ 

Հեղինակը գրում է, որ սպառնալիքի առկայությունը ներկայացնում է «միջուկային տարբերակի դիվանագիտական համարժեքը, որը ցույց է տալիս Էրդողանի իշխանության նկատմամբ սահմանափակումների բացակայությունը։

«Կառավարության բարձրագույն օղակներում չկար որևէ մեկը, որը նախագահին կզսպեր, և հետևանքները լիովին կանխատեսելի էին»,- գրում է Գոշը։ 

Թուրքական լիրան էլ մյուս կողմից շարունակում է արժեզրկվել դոլարի նկատմամբ։ Գոշը նշում է, որ Քավալայի շուրջ ծագած վեճը կարող է լինել վերջին փորձը՝ ուշադրությունը շեղելու ազգային արժույթի արժեզրկումից և Էրդողանի նվազող վարկանիշից։

«Սա Թուրքիայի համար վտանգավոր է, որին անհրաժեշտ է կայուն ձեռք, որը կղեկավարի երկիրը տնտեսական և աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում»,- նշում է հոդվածագիրը։

Էմմա Չոբանյան