Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Լուսինե Հովհաննիսյանի, Տիգրան Սիմոնյանի, վարչական դատարանի դատավոր Վարազդատ Միքայելյանի, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արուսյակ Ալեքսանյանի, Դավիթ Արղամանյանի, Ռազմիկ Մարիկյանի, Տաթևիկ Մուրադյանի, Արշակ Մաթևոսյանի, Արմեն Պողոսյանի, Արմեն Շիրոյանի, Գևորգ Պողոսյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտյոմ Ավետիսյանի, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարոսյանի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանի, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սասուն Մխիթարյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Դավթյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Վարոսյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Սուղյանի երդման արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին՝ նշելով, որ երկիրը, ազնիվ, նվիրված մարդկանց կարիք ունի: «Դատական համակարգի գործունեությունը մեծ ազդեցություն ունի երկրի, մշակույթի, մարդկանց հոգեբանության, նաև ներդրումային միջավայրի վրա: Այն երկիրը, որտեղ կա ազատ և անկախ դատական համակարգ, գրավիչ է նաև արդյունաբերության իմաստով: Այսօր շատ երկրներ կան, որոնց մարդիկ վստահում և ներդրումներ են անում, որովհետև վստահում են երկրի դատաիրավական համակարգին: Այնպես որ, հաջողություն եմ մաղթում ձեզնից յուրաքանչյուրին, ուրախ եմ, որ մեր դատական համակարգում կանանց թիվն աճում է: Ձեզ բոլորիդ հաջողություն եմ մաղթում»,- մասնավորապես ասել է նախագահ Սարգսյանը: