Գյումրու ավագանու կազմը հայտնի է․ քաղաքապետը կընտրվի նոյեմբերի 3-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Այսօր թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովում Գյումրիու ՏԻՄ ընտրություններին մասնակցած 5 քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչներին հանձնվեցին Գյումրու ավագանու կազմը համալրած նորընտիր անդամների անհատական մանդատները։

Գյումրու ավագանին կունենա 33 անդամ, 14 մանդատ բաժին հասավ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությանը, 11 մանդատ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 4 մանդատ՝ «Զարթոնք»-ին, 2-ական մանդատներ՝ ՀՀԿ-ին ու «Ապրելու երկիր» կուսակցությանը։

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը, շնորհավորելով բոլորին, տեղեկացրեց, որ Գյումրու ավագանու առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 3-ին, որի ժամանակ էլ, ըստ օրենքի, ավագանին կընտրի քաղաքապետ։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, որը նշանակում է՝ իշխող կուսակցությունը հրաժարվում է Գյումրու համայնքապետի պաշտոնից։

Մենք «Բալասանյան դաշինք»-ի լիազոր ներկայացուցիչ Արման Շաբոյանից հետաքրքրվեցինք՝ կա՞ արդեն որևէ քաղաքական ուժի հետ կոալիցա կազմելու որոշում։
Վերջինս տեղեկացրեց, որ արդեն ավարտել են ներթիմային քննարկումները, այսօր կսկսվեն մյուս քաղաքական ուժերի համագործակցության շուրջ քննարկումները։
«Քաղաքապետի թեկնածուն միանշանակ մերն է՝ Վարդգես Սամսոնյանն է»,- հայտարարեց Արման Շաբոյանը։

Արմիկ Մովսիսյան