Եթե ընդդիմությունից խաշ ուտելու հրավեր լինի, կքննարկենք․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

 

Ընդդիմադիրներից ոմանք մերժեցին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում- քննարկումը:  «Պատիվ ունեմ» -ը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինայնի հետ կհանդիպի միայն նրա հարաժարականի պահանջով, «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը ասել է, որ որևէ ձևաչափով Փաշինյանի հետ քննարկելու բան չունեն, Արծվիկ Մինասյանն էլ ասել է, որ պատրաստ են քննարկման, բայց՝ բաց ձևաչափով:

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն այս առնչությամբ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արձագանքեց. «Երկու տարբերակ ունեմ նման հայտարարությունների վերաբերյալ: Առաջին՝ «Հայաստան» խմբակցությունը չի կողմնորոշվում, թե ինչ է ինքը ուզում: Երկրորդը տարբերակը՝ «Հայաստան» խմբակցության ներսում գտնվող ուժերի միջև գուցե տարաձայնություններ կան, որովհետև տարօրինակ բաներ են լինում:

Մե՛կ «Հայաստան» խմբակցությունը քննարկում է հրավիրում անվտանգության թեմայով, որին գալիս են ԳՇ պետի առաջին տեղակալն ու Սահմանապահ զորքերի հրամանատարը, քննարկման արդյունքներով ասում են՝ կակնկալեինք, որ քաղաքական ներկայացուցիչներ գային:

Երբ քաղաքական ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը՝ վարչապետը առաջարկում է փակ ֆորմատով հանդիպում, առաջին հայացքից դեմ չէին, հիմա ասում են՝ չէ, չենք գա փակ հանդիպման:

Եթե բաց քննարկում են ուզում, բաց քննարկումը երեկ է եղել, մյուս բաց քննարկումը կլինի կառավարության մյուս հարցուպատասխանի ժամանակ:

«Հայաստան» խմբակցությունը թող ի վերջո կողմնորոշվի՝ ինքը ինչ է ուզում: Մենք պատրաստ ենք ցանկացած ֆորմատով քննարկումներ ունենալ, իհարկե, ազգային անվտանգությանը վերաբերող հարցերը հնարավոր է քննարկել միայն փակ»:

Հարցին՝ Ձեզ մեղադրում են, որ դուք անլրջացրեցիք այդ հանդիպումը, երբ ասացիք՝ «խաշ է հասունանում», չե՞ք կարծում, որ դա կաշկանդեց ընդդիմությանը՝ գնալ այդ հանդիպման՝ Ռուբինյանը պատասխանեց. «Դե եթե խաշը պիտի կաշկանդի ընդդիմությանը, ուրեմն՝ լավ չեն այդ ընդդիմության գործերը»:

Հարցին՝ պատրա՞ստ եք ընդդիմության հետ գնալ խաշի՝ նա պատասխանեց՝ եթե հրավեր լինի՝ կքննարկենք:

Մանրամասները՝ տեսանյութում: