Եթե այս օրենքը գործեր, «ՎիքիԼիքսից» հրապարակում անել չէր թույլատրվի․ Մանուկյանը՝ Հովհաննիսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ մասնագիտական խմբերի հետ քննարկումներ եղե՞լ են։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին այս հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախագիծը քննարկվել է օրինակ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի, ժուռնալիստների միության հետ։

Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ հիշատակվածներից մի քանիսի հետ քննարկումներ չեն եղել։

«Երևանի մամուլի ակումբի ղեկավարի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավարի և մի շարք այլ գործընկերների հետ քննարկումներ եղել են։ Մենք ունենք Եվրոխորհրդարանի մեր գործընկերների եզրակացությունը, ԵԱՀԿ մեր գործընկերների եզրակացությունը»,- ասաց պատգամավորը։

Մանուկյանի ճշգրտող հարցին, որ Երևանի մամուլի ակումբի  նախագահ Բորիս Նավասարդյանի հետ քննարկվել է ու նա դրական  կարծի՞ք է հայտնել՝ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես չասացի դրական կարծիք է եղել, քննարկել ենք»։

Մանուկյանը հայտարարեց, որ այս օրինագծի տրամաբանությամբ, եթե «ՎիքիԼիքսի» հայկական տարբերակ հրապարակվեր, ապա ԶԼՄ-ները փաստորեն չէին կարող օգտվել, քանի որ անանուն է։

Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ չեն արգելում լրատվամիջոցին որևէ աղբյուրի վրա հղում կատարել, բայց խնդիրը բովանդակությունն է, պատասխանատվությունը կրելու է կոնկրետ ԶԼՄ-ն։

Մանրամասները՝ տեսանյութում: