Ինչ հարց են քննարկել Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը և Դեմիրճյանը ոճրագործությունից ընդամենը 4 օր առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 11:47
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:33
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
Բոլորը

1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 22 տարի անց հանրությունը վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի և պատգամավորների սպանության մասին գիտի այնքան, որքան ոճրագործությանը հաջորդող ժամերին: 22 տարի անց տրված չէ գլխավոր հարցի պատասխանը․ ո՞վ է բարձրաստիճան պաշտոնյաների սպանության պատվիրատուն:

2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավին Վազգեն Սարգսյանի ծննդավայրում՝ Արարատի մարզում, Նիկոլ Փաշինյանը խոստացել էր բացահայտել ոճրագործության պատասխանատուներին:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որն այս պաշտոնը զբաղեցնում էր նաև Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին և գործը տեղից չէր շարժում, Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հինգ ամիս անց պետական հեռուստաալիքի ենթերում հայտարարեց, որ երկու տարի առաջ վերաբացված գործով հարցաքննվել են ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանը, նրա հետ բանտում գտնվող եղբայրն ու մյուս երկու դատապարտյալները: Շեշտենք, որ Արթուր Դավթյանն այս գործը չէր վերաբացի, եթե հեղափոխությունից հետո չլիներ ոճրագործության զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի կնոջ՝ Անահիտ Բախշյանի բողոքը:

Մինչ քաղաքական իշխանությունը խոստանում է ոճրագործության կազմակերպիչների բացահայտում՝ զուգահեռ շրջանառվում են վարկածներ, թե ինչու 22 տարի առաջ սպանվեցին պետության ղեկավարները: Հոկտեմբերի 27-ի սպանություններից ընդամենն ամիսներ անց Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը մամլո ասուլիսում մի շարք ծանրագույն մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի և Ռուսաստանի հասցեին՝ հայտարարելով, որ հոկտեմբերի 27-ի սպանդի պատճառը եղել է, այսպես կոչված, «Գոբլի պլանը»՝ Մեղրիի փոխանակումը Լաչինի միջանցքի հետ, որին դեմ են եղել Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը։ Մանուչարյանը նաև պնդում էր, որ այդ ծրագրին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը կողմ է եղել։

«Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ» նախաձեռնող խմբի ղեկավար Աղվան Վարդանյանը կտրականապես հերքում է պնդումները, թե Քոչարյանի կողմ է եղել Մեղրին փոխանակելու տարբերակին:

Նկատենք, որ Մեղրիի հետ կապված վարկածը տարիների ընթացքում ոչ միայն չի սպառվել, այլև նոր զարգացումներ է ունեցել: 2008 թվականի նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «ՀԺ» օրաթերթը հրապարակում է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբին փոխանցված մի համաձայնագրի նախագիծ, որի ուժի մեջ մտնելուց հետո, ըստ առաջին հոդվածի, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը փոխանցվում են Հայաստանի Հանրապետությանը, իսկ Մեղրիի շրջանը՝ Ադրբեջանի Հանրապետությանը:

Մինչդեռ, ըստ Աղվան Վարդանյանի՝ Մեղրիի հարցը և Հոկտեմբերի 27-ի ողբերգությունն իրար հետ կապելը, իր իսկ խոսքով, «մարազմ» է։

Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը, 2007-ին հայտարարել էր, որ Մեղրիի տարբերակը քննարկվել է 1999-ի հոկտեմբերի 23-ի Անվտանգության խորհրդի նիստում, որից հետո Կարեն Դեմիրճյանն իր ընտանիքին ասել է հետևյալը. ««Ոչ ոքի չասեք, բայց դուք իմացեք. եթե ինձ մի բան պատահի, իմացեք՝ դրա համար է»: Ես շատ ուշ հասկացա, որ այդ խոսքերը իրենց մեջ պարունակում էին հնարավոր վտանգի իմաստ»:

Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, նշում է՝ Մեղրիի տարբերակը ռուս-թուրքական պայմանավորվածության շրջանակներում է եղել: Ըստ Սարգսյանի՝ պետք է ուսումնասիրել Ռուսաստանի և Թուրքիայի ենթադրյալ մասնակցությունը ոճրագործությանը: Ըստ Արամ Սարգսյանի՝ գործող իշխանությունները չեն կարող բացահայտել ռուս-թուրքական կապը՝ պայմանավորված վերջին զարգացումներով:

Ի դեպ, այսօր խորհրդարանի բակում ոճրագործության զոհերի հուշակոթողի մոտ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս հայտարարեց, որ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի սպանությունները կապ են ունեցել Մեղրիի փոխանակման հարցի հետ, բայց հիմնավորումներ չներկայացրեց:

Հավելենք, որ 2005 թվականին Լոնդոնում սկանդալային հայտարարություններ էր արել ռուսական հատուկ ծառայությունների գնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոն՝ որպես Հոկտեմբերիի 27-ի կազմակերպիչ մատնանշելով ռուսական հատուկ ծառայություններին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան