«Միջանցքային» հռետորիկան խորացնում է հակադրությունն ու թշնամանքը տարածաշրջանում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երբ խոսք է գնում միջանցքների մասին, այդ միջանցքային տրամաբանությունները և միջանքային հռետորաբանությունն ավելի են խորացնում հակադրությունը, թշնամանքը և թշնամության մթնոլորտը տարածաշրջանում»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանի խնդրանքով անդրադառնալով տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացմանը և համագործակցությանը նպաստող տարբերակներին:

Վարչապետը վերահաստատեց, որ Հայաստանը կողմ է տարածաշրջանում հաղորդակցության միջոցների բացմանը. «Ես կարծում եմ, որ մենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով հստակ արձանագրել ենք, որ տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաները պետք է բացվեն, և մենք պաշտպանում ենք այդ տեսակետը»:

«Սա նշանակում է առաջին հերթին, որ օրինակ՝ երկաթուղիները, որ ժամանակին գոյություն են ունեցել, իհարկե, որոշակի հերթականությամբ, պետք է սկսեն բացվել և մատչելի դառնալ տարածաշրջանի երկրների համար: Ավտոճանապարհները, որոնք ժամանակին գոյություն են ունեցել, ինչ-որ մի հերթականությամբ պետք է բացվեն և մատչելի դառնան տարածաշրջանի երկրների համար, և կարծում եմ, որ դա է անվտանգության կարևոր կոմպոնենտը, որովհետև երբ տնտեսական կապերը և կոմունիկացիաները սկսում են աշխատել, դա որոշակի երաշխիք է ստեղծում նաև անվտանգության և խաղաղության համար: Մեր ընկալումը դա է, որ կոմունիկացիաների բացումը մասնավորապես պետք է ունենա այս տրամաբանությունը և այս նպատակարդրումը»,- պարզաբանեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ այդ բոլոր հարցերը հստակ արձանագրվել են:

«Նպատակն այն է, որ երկու երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանը, փոխադարձաբար միմյանց կոմունիկացիոն ուղիներն օգտագործելու հնարավորություն ունենան՝ բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնելու համար. թե ինչ փուլերով, գրաֆիկով տեղի կունենա՝ դա է խնդիրը: Հիմա մենք քննարկում ենք, թե ինչ երթուղիներով դա պետք է տեղի ունենա: Եվ, իմ կարծիքով, մեր դիրքորոշումն այն է, որ երթուղիները նույնպես, այնուամենայնիվ, խաղաղությունը խորհրդանշեն և ոչ թե կոնֆլիկտը»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: