«Վիրավորական բառերից պիտի խուսափենք», «Բառերի ցանկ կա՞»․ ԱԺ-ում քննարկեցին երեկվա միջադեպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 11:33
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ այսօրվա նիստում, արձագանքելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի ելույթին, ներկայացրեց իր դիրքորոշումը ԱԺ-ում երեկ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

«Պարոն Մամիջանյան, իմ դիրքորոշմամբ՝ ցանկացած պատգամավոր պետք է հնարավորություն ունենա իր դիրքորոշումներն անկաշկանդ հայտնելու, բայց ոչ մի պատգամավոր չպիտի հնարավորություն ունենա վիրավորելու մեկ այլ պատգամավորի։

Նիստը վարողի պարտականությունն է դրա ապահովումը։ Անվտանգությունը ներս է հրավիրվել ոչ թե այն բանից հետո, երբ Գեղամ Մանուկյանն անձնավորելով վիրավորեց Վիգեն Խաչատրյանին, այլ այն բանից հետո, երբ նա հրաժարվեց լքել ամբիոնը։ Եթե ուզում ենք սուր, բայց բովանդակային քննարկումներ ունենալ, բոլորը պետք է խուսափեն վիրավորական բառերից»։

«Եկեք պահենք այս կանոնը և քննադատենք իրար՝ ինչքան հանարովր է սուր»,- հորդորեց ԱԺ փոխնախագահը:

Տեղից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ընդհատեց. «Բայց արձանագրենք, որ Արցախն ուրացողը դավաճան է»:

Ռուբինյանն արձագանքեց. «Միանում եմ Ձեր արձանագրմանը, պարո՛ն Մանուկյան»:

Ի պատասխան՝ ընդդիմադիր պատգամավորները ծափահարեցին:

«Ինչ-որ մեկը տեղից ասաց՝ վիրավորական բառերի ցանկ կա՞: Եթե ես բառերի ցանկ ներկայացնեմ, վստահ եմ՝ դուք կասեք՝ ցենզուրայի եք ենթարկում: Եկեք փակենք այս թեման», ասաց Ռուբինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: