Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրին մեքենաս, բացեցին դուռը ու հարվածեցին մեքենայիս․ Գորիսի բնակիչ 

Լուրեր

28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
Բոլորը

Այսօր Գորիս֊Կապան միջպետական ճանապարհին մոտ 15 ադրբեջանցի կանգնեցրել են Գորիսի բնակիչ Արտյոմ Համբարձումյանի վարած Ֆորդ մակնիշի ավտոմեքենան, հարվածել մեքենային․այս մասին Factor.am-ին պատմել է վարորդը։

«Իրենց լեզվով են խոսել, չեմ հասկացել, թե ինչ են ասում և ինչու կանգնեցրին»,- ասաց բնակիչը։ Ըստ Արտյոմ Համբարձումյանի՝ ռուս խաղաղապահները հեռու են եղել իրենցից, սակայն տեղյակ է, որ հետո խոսել են ադրբեջանցիների հետ։

Արտյոմի խոսքով՝ իր մեքենայի հետևից այլ մեքենաներ են եղել ճանապարհին և միայն դրա շնորհիվ է կարողացել շարունակել երթևեկությունը։

Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանն էլ մեզ հայտնեց, որ դեռ չի հանդիպել քաղաքացու հետ, սակայն ասաց, որ, ըստ իր տեղեկությունների, ռուս խաղաղապահներն են օգնության հասել և միայն դրանից հետո է վարորդը կարողացել շարունակել իր ճանապարհը։

Նշենք, որ կատարվածի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանից, սակայն,   մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Արփի Հակոբյան