Կան պետական մարմիններ, որոնք չեն իրականացնում իրենց գործառույթը և մտնում են այլ ոլորտներ․ Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Որևէ մեկի կողմից խնդրի քննարկման հրավեր չենք ստացել, նման քննարկում չի եղել: Այս մասին «Խոշտանգման գործերի նախաքննությունը փոխանցվում է ԱԱԾ քննիչներին. հետընթաց խոշտանգումների դեմ պայքարո՞ւմ» թեմայով կազմակերպված առցանց քննարկման ժամանակ նշեց «Թրանսփարենասի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը:

«ՀՔԾ լուծարման խնդիրը բարձրացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման հարցի հետ, որը դեռևս 2019թ. ռազմավարությամբ է նախատեսված: Տեսաք, թե պետությունն ինչպիսի քաղաքականություն դրսևորեց հակակոռուպցիոն գործեր քննող միասնական մարմնի ղեկավարի ձևավորման հարցում:

Մենք պարտադրում ենք, որ ինստիտուցիոնալ անկախություն ձևավորվի խորհրդարանական երկրում, այսինքն՝ խորհրդարանն ընտրի այս մարմնի ղեկավարին՝ թեկուզ  սահմանադրական փոփոխությունների ուժով, բայց տեսանք, որ վարչապետի նշանակմանը հանձնվեց այս գործառույթը:

ՀՔԾ-ն ենթարկվելու է վարչապետին և ՀՔԾ պետն է նշանակելու խոշտանգումների գործերով զբաղվող վարչության պետին, այնպես որ կարգավիճակի տեսանկյունից ուրիշ ոչ մի բան չի փոխվել»,- նշեց Հայկ Մարտիրոսյանը:

Փորձագետի դիտարմամբ՝ կան պետական մարմիններ, որոնք չեն իրականացնում իրենց գործառույթը. «Խոսքը վերաբերում է ԱԱԾ-ին, իրավապահ այլ մարմիններին, որոնք փորձում են ներխուժել այն ոլորտներ, որոնք իրենց գործառույթների դաշտը չեն: Եվ խոշտանգումների գործերի քննությունը ԱԱԾ-ին հանձնելը առաջին հերթին ցույց է տալիս պետության քաղաքականությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում: