Եկել գրքից մեջբերումներ եք անում․ Էկոնոմիկայի նախարար եք, տնտեսության մասին խոսե՛ք․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:

«Զարմացած եմ, էկոնոմիկայի նախարարն է հարցը զեկուցում, ու ասում է՝ չեմ ուզում տնտեսական հաշվարկների մեջ: Այդ դեպքում ինչո՞ւ է էկոնոմիկայի նախարարը զեկուցում»,-նշեց «Հայաստան» խմբակցության պատագամավոր Արթուր Խաչատրյանը՝ անտեղի համարելով, որ Էկոնոմիկայի նախարարը ասացվածքներ էր մեջբերում:

«Գրքից մեջբերում եք անում է, ասացվածքներ էլ արեք՝ «Ով ալարի, ոչ դալարի», «Ով չաշխատի, նա չուտի», «Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն», «Աշխատանքը կապիկին մարդ սարքեց»…: Էկոնոմիկայի նախարար եք, եկեք հիմնավորեք տնտեսական լեզուներով», – հայտարարեց Խաչատրյանը:

Նա նշեց, թե երբ գյուղացին առավոտյան զարթնում է,  գնում է իր կովին կթելու, ոչ թե օրացույցին է նայում. «Չի ասում՝ էսօր կիրակի է, կովիս չպետք է կթեմ, էսօր շաբաթ է, ծիրանը չպետք է քաղեմ: Ինչի՞ հիման վրա եք այս հաշվարկը արել», – նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Խաչատրյանի խոսքով՝ երբ խոսվում է քաղաքակիրթ աշխարհի մասին, պետք է գնալ քաղաքակիրթ աշխարհի ճանապարհով:

«Զայրույթս, մտահոգությունս հետևյալն է՝ Էկոնոմիկայի նախարարը հարց է զեկուցում, բանակի պատրաստավծության մասին է խոսում, հիմա այդ մակարդակի իջնե՞նք, պարոն Քերոբյան», – ասաց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: