Չարաշահումներ են եղել. Մամիջանյանը՝ «Հայաստան» հիմնադրամին ուղղված գումարների ծախսման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

«Եղել են չարաշահումներ»,- լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» հիմնադրամին ուղղված գումարների ծախսման գործընթացին:

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախատեսել են քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի «Հայաստան» համահայկական հիմնադրամից գումարները պետական բյուջե փոխանցման օրինականությունը։

«Հաշվի առնելով նաև ԱԺ քննիչ հանձնաժողովների գործիքակազմը՝ սա հնարավորություն կտա նաև ուսումնասիրել, առհասարակ, ծախսվող գումարների արդյունավետությունը», – նշեց Մամիջանյանը։

Նրա կարծիքով՝ «օդում կախված լուրերի» հաստատման պարագայում ևս մեկ անգամ կկոտրվի այն առասպելն ու միֆը, թե այս իշխանություններն ընդամենն ապիկար են, կոռուպցիոներ չեն։

«Մենք պնդում ենք դրա հակառակը ու, վստահ եմ, հանձնաժողովի աշխատանքների ընթացքում դա մեկ անգամ ևս կապացուցվի»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում: