Ծեծկռտուք լուսաբանելը ԶԼՄ-ի գործառո՞ւյթն է, թե՞ ոչ․ ԽԱՊԿ-ը հետադիմական է համարում ԶԼՄ-ի սահմանափակումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2024 | 16:33
Հովիկ Աղազարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե
19.11.2024 | 16:26
ՌԴ-ն կարող է միջուկային պատասխան տալ Ուկրաինայի կողմից արևմտյան ոչ միջուկային հրթիռների կիրառմանը․ Պեսկով
19.11.2024 | 16:20
Ցանկացած պետական աշխատող պետք է պատրաստ լինի թողնել պաշտոնը․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 16:18
Արցախցիներին ուղղված ծրագրերը պետք է համահունչ լինեն Հայաստանի զարգացման ծրագրերին․ ՀԿ տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 16:07
Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ՍԴ ընտրախախտումների հետ կապված
19.11.2024 | 15:55
Այսօր Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը
19.11.2024 | 15:52
Որևէ ամբիոն չի փակվում, ստեղծում ենք նոր գիտակրթական կենտրոններ․ ԵՊՀ ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 15:44
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել  Լենա Նազարյանը
19.11.2024 | 15:43
Բլինքենի օգնականը հաստատել է, որ Բայդենը լիազորել է Ուկրաինայի ԶՈՒ-ին հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին
19.11.2024 | 15:34
Իրավաբանության «կորիֆեյ» Սուրեն Գրիգորյան, Ձեր սիրուն դեմքի տակ «սպրուտ» է թաքնված. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 15:32
Երկու նախարար դադարեցրել է անդամակցությունն «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին
19.11.2024 | 15:25
Շինարարության ոլորտից այս տարի 18 մլրդ դրամ ենք հավաքագրել, Մարությանի օրոք զրո էր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 15:16
Ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ ՌԴ-ին հարվածել են ATACMS հրթիռներով․ ՌԲԿ-Ուկրաինա
19.11.2024 | 15:08
3 տարի է ասում ենք՝ ֆինանսավորում է պետք․ «Գիտուժ» նախաձեռնության անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 15:05
Քոչարի թանգարանից կես մլն դոլարի գործ է անհետացել, Փաշինյանի ֆեյսբուքյան էջում փոփոխություններ են․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների կիրառման 3 դեպք է արձանագրվել, ԶԼՄ-ների և նրանց աշխատակիցների վրա ճնշումների՝ 20, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների՝ 37 դեպք․ սա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցն է՝ 2021 թվականի երրորդ եռամսյակի համար։

Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այս պատկերը մտահոգիչ է համարում․ նա առաջին հերթին մատնանշում է Ազգային ժողովի շենքում լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակումը, երբ որոշ՝ հիմնականում դեպի իշխանական պատգամավորների աշխատասենյակներ տանող միջանցքներում լրագրողների շարժն արգելվեց։

«Դա իսկապես աննախադեպ որոշում էր այդ ներկայացուցչական մարմնի ամբողջ պատմության համար, և արձանագրում ենք, որ այդ որոշմամբ, փաստորեն, լուրջ սահմանափակվում է լրագրողների հնարավորությունը պատգամավորներից մեկնաբանություններ, հարցազրույցներ վերցնելու առումով»,- նշում է Մելիքյանը։

Նա նաև դատապարտելի է համարում մոտավորապես երկու ամիս առաջ Ազգային ժողովի նիստերի դահլիճից ուղիղ հեռարձակման դադարեցումը՝ ԱԺ նախագահի հրահանգով, երբ նիստի ընթացքում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև ծեծկռտուք սկսվեց։ Դրան զուգահեռ՝ անվտանգության աշխատակիցները ուժի գործադրմամբ լրագրողներին պարտադրեցին դուրս գալ իրենց համար նախատեսված օթյակից, որտեղից սովորաբար հետևում են ԱԺ նիստերին։

«Հենց լրագրողները պետք է ցույց տան հասարակությանը, թե ինչ Ազգային ժողով է ընտրվել ու ամեն մի պատգամավոր ինչպիսի վարքագիծ է դրսևորում»,- ասում է ԽԱՊԿ նախագահը։

ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով լրագրողների աշխատանքի խոչընդոտմանը, Factor TV-ի հետ զրույցում նշել էր, որ ծեծկռտուք լուսաբանելը մեդիայի գործառույթը չէ։

Արդյո՞ք նախկին լրագրող, իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ևս կարծում է, որ մեդիայի գործառույթը չէ ԱԺ-ում ծեծկռտուք լուսաբանելը։

«Հա, դե գիտեք՝ ես այդպես չեմ կարծում, հասկացա ձեր հարցի ենթատեքստն ու հղումը, բայց կարծում եմ, որ գործընկերս նման արտահայտություն անելիս նկատի չի ունեցել այն, ինչ տպավորվել է մարդկանց մոտ»,- ընդգծում է պատգամավորը։

Թե ի՞նչ նկատի ուներ թիմակիցը՝ Հովհաննիսյանն ասաց, որ գործընկերների խոսքերը չի մեկնաբանում, այն էլ՝ բանավոր հնչեցված։

Այսպիսի սահմանափակումները չեն խոսում ժողովրդավարության մասին․ նկատում է լրագրող-խմբագիր Արամ Աբրահամյանը՝ հավելելով, որ իշխանությունը կիրառում է զսպող մեխանիզմներ, որոնք կազդեն լրատվամիջոցների ու լրագրողների վրա։

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախաձեռնության համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը, սակայն, նշվածները սահմանափակում չի համարում։ Ասում է՝ դրանք համապատասխան կարգավորումներ են։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն էլ լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումները, օրենսդրական նախաձեռնությունները հետադիմական է համարում։

Դեռևս այս տարվա փետրվարի 2-ին իշխանական մի խումբ պատգամավորներ շրջանառության դրեցին մի նախագիծ, որով արգելվում էր անանուն աղբյուրներին հղում կատարելը։ Հետագայում առաջարկվեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում սահմանել «չնույնականացված աղբյուր» հասկացությունը։ ԱԺ հանձնաժաղովում այս նախագիծը դրական եզրակացության արժանացավ։ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ դա անթույլատրելի արգելք էր։

Ինչ վերաբերում է վիրավորանքը, հայհոյանքը քրեականացնելու մասին օրենքին, ԽԱՊԿ նախագահը նշում է, որ որևէ մեկը չի պատրաստվում պաշտպանել հայհոյողներին, բայց նաև պետք է ընդգծել, որ ծանր վիրավորանքի տակ շատ հաճախ կարող է ընկալվել սուր խոսքն ու սուր քննադատությունը։ Նրա կարծիքով՝ այս օրենքը կավելացնի դեմ լրատվամիջոցերի ու լրագրողների դեմ դատական հայցերի հոսքը։

Նշենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանը ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումների հարցով երեկ՝ հոկտեմբերի 22-ին, դիմել է Սահմանադրական դատարան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան