Ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ ՌԴ-ին հարվածել են ATACMS հրթիռներով․ ՌԲԿ-Ուկրաինա

Լուրեր

20.11.2026 | 17:10
Այսօրվանից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը․ պարեկները ուժեղացված հսկողություն կիրականացնեն
20.11.2026 | 16:58
Իրանից Հայաստան եկած երկու բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 247 հազար տուփ չհայտարարագրված ծխախոտ․ բյուջե չի վճարվել 96 մլն դրամի հարկ
20.11.2026 | 16:43
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
20.11.2026 | 16:40
Չի բացառվում, որ վստահված անձանց վճարել են, բայց այլ անուններով, հայտարարգրում ոչինչ չկա․ Հոկտանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 16:34
Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից․ նշանակվել է Սամվել Մկրտչյանը
20.11.2026 | 16:29
Ազգերի լիգա. Քառորդ եզրափակիչի զույգերը
20.11.2026 | 16:24
ՀՀ-Ադրբեջան կարգավորման ռուսական մշակումներն արդիական են նաև այսօր․ Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
20.11.2026 | 16:15
Էստոնիայի կառավարությունը որոշել է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ սահմանը
20.11.2026 | 16:06
Մինչև տարեվերջ նախատեսվում է պահեստազորի մինչև 10 սպայի զորակոչել պարտադիր զինվորական ծառայության
20.11.2026 | 15:55
«Կողմ չենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը». «Հայաստան» խմբակցության պատասխանը՝ Փաշինյանի առաջարկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:44
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի տարեվերջյան մրցաշարերը
20.11.2026 | 15:34
Առաջարկում եմ՝ ընդդիմությունն ապահովի 6 ձայնը և գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը դեմ քվեարկի` ես հրաժարական եմ տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:23
Առաջարկում ենք կուսակցությունների ֆինանսական հոսքերը ԿԿՀ կայքում հրապարակել իրական ժամանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:10
Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերի 23-ին // Գերմանիայից ՀՀ քաղաքացիներ են արտաքսվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 15:05
Մտածում են կատակում ենք, լուրջ չեն ընդունում. Սոնա Ղազարյանը` արտահերթի գնալու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի պաշտպանության ուժերն առաջին անգամ ATACMS բալիստիկ հրթիռներով հարձակում են գործել Ռուսաստանի տարածքի վրա, թիրախը հաջողությամբ խոցվել է։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաիան՝ հղում անելով պաշտպանության ուժերում իր աղբյուրին։

Նշվում է, որ հարվածը հասցվել է Բրյանսկի շրջանի Կարաչև քաղաքի մոտ գտնվող ռազմական օբյեկտին։

«Իսկապես, ATACMS-ն առաջին անգամ կիրառվել է Ռուսաստանի Դաշնության տարածքին հարվածելու համար: Հարվածը հասցվել է Բրյանսկի շրջանում գտնվող օբյեկտին, այն հաջողությամբ խոցվել է»,- նշել է աղբյուրը։

Կարաչևը գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ 130 կմ հեռավորության վրա։

Նշվում է, որ նոյեմբերի լույս 19-ի գիշերն այնտեղ հարձակման է ենթարկվել ՌԴ ՊՆ գլխավոր հրթիռահրետանային վարչության 67-րդ զինանոցը։ Սոցցանցերում հայտնվել են հրդեհի տեսանյութեր։ Զինանոցում պահվել է հրետանային զինամթերք, այդ թվում՝ հյուսիսկորեական արկեր։ Բացի այդ, այնտեղ եղել են կարգավորվող ռումբեր, զենիթային հրթիռներ։

Այսօր Ուկրաինայի Գլխավոր շտաբը նույնպես հայտնել է Կարաչևի շրջանում գտնվող պահեստի վրա հարձակման մասին, սակայն չի հստակեցրել՝ ինչ միջոցներով է դա արվել․ ամփոփագրում ATACMS-ի մասին խոսք չկա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի