«Գազել»-ի վթարից տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանցից մեկն անչափահաս է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Կաքավաձոր գյուղի մոտ այսօր առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով մահացել է 5 անձ, 17 մարդ էլ տեղափոխվել է տարբեր բժշկական կենտրոններ:

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Աշոտ Կուրղինյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ 10 տուժած քաղաքացիներ առավոտյան ժամը 8․30-ին տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որոնցից 6-ն այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս 3-ինը՝ ծանր։

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 2 քաղաքացի վիրահատվել է, որոնցից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Հիվանդանոց տեղափոխված մյուս 4 քաղաքացիներն էլ օգնություն են ստացել և դուրս գրվել։

«Ամենաերիտասարդը 2004 թվականի ծնված է, ամենամեծը՝ 1963 թվականի։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողները երիտասարդներ են, մյուսն էլ՝ մոտավորապես 40-ամյա կին»,- ասաց փոխտնօրենը։

Նշենք, որ այսօր ժամը 07:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի 59-ամյա բնակիչն իր վարած ուղևորատար «Գազել» մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում, ավտոմեքենան դուրս է բերել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ և կողաշրջվել, որի հետևանքով վերջինս և նույն ավտոմեքենայի չորս ուղևոր մահացել է։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի շրջադարձային հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները։ Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան