Գերիների և անհետ կորածների հարազատներն ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ․ՈՒՂԻՂ
Հասարակություն
20.10.2021 | 12:18Ադրբեջանում գերության մեջ պահվող և անհետ կորած անձանց ծնողները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում:
Կառավարության շենքի դիմաց մեծաթիվ ոստիկաններ են բերվել։ Նրանք մի քանի շարքով կանգնել են աստիճաններին՝ փակելով կառավարության մուտքի դուռը։