ՊՆ-ին ուղղված հարցումները մնացել են անպատասխան կամ ստացել են լղոզված, ուշացած պատասխաններ․ Դոյդոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից «ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխություն 2021-ի ժամանակ կենտրոնը յոթ տասնյակ լրագրողների շրջանում անցկացրած հարցումների հիման վրա բացասական մրցանակներ շնորհեց 3 գերատեսչությունների։

«Որպես տեղեկատվության ազատությանը և խոսքին ու արտահայտվելու ազատությանը սպառնացող նախաձեռնության հեղինակ առաջին անվանակարգում բացասական «ժանգոտ կողպեք» մրցականը կշնորհվի ՀՀ ազգային ժողովին: Այս մասին հայտարարեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոդոյանը:

«Այս մրցանակը ԱԺ-ին կտրվի օգոստոսի 2-ից ԱԺ կողմից բավականին գաղտնի և ոչ մասնակցային իրականացրած, սահմանափակող իրավական նոր կարգավորումներ մշակելու, ընդունելու, լրագրողական համայնքի առողջ քննադատությունը չլսելու համար»,- նշեց Դոյդոյանը՝ հավելելով, որ ԱԺ նստաշրջանի և պատգամավորների գործունեությունը լուսաբանող լրատվամիջոցների իրավունքները խստորեն սահմանափակվել են, թեև հիմնավորումներն այլ բանի մասին էին խոսում:

Դոյդոյանի խոսքով՝ տեղեկություն ստանալու իրավունքը հետևողականորեն խախտած պետական կառույց» անվանակարգում երկու կառույց են հաղթող ճանաչվել. առաջին «ժանգոտ կողպեքը» կտրվի Պաշտպանության նախարարությանը։

Դոյդոյանը հիմնավորեց, ինչպես Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, այնպես էլ լրատվամիջոցների ու լրագրողների բազմաթիվ հարցումներ, որոնք ուղղված են եղել ՀՀ պաշտպանության նախարարությանը մնացել են անպատասխան, կամ ստացել են խիստ ընդհանրական, լղոզված կամ անհիմն և ուշացած պատասխաններ։

«Միաժամանակ հետպատերազմական ժամանակաշրջանում նախարարության կողմից տեղեկատվության ազատության իրականացումը ամենացածր գնահատականն է ստացել նաև ԻԱԿ-ի կողմից լրագրողների և ՀԿ-ների շրջանում իրականացրած հարցման արդյունքներով։ Հարցմանը մասնակցել են 70-ից ավելի լրագրողներ և ՀԿ ներկայացուցիչներ։ Գրեթե բոլոր հարցվածները ՊՆ-ն նշել են որպես փակ կառույցի թեկնածու։ Բացասական մրցանակի թեկնածուների անվանումների ցանկում ՊՆ-ն բացարձակ առաջատար էր»,- նշեց Դոյդոյանը։

Նրա խոսքով՝ «Տեղեկություն ստանալու իրավունքը հետևողականորեն խախտած պետական կառույց» անվանակարգում հաջորդ հաղթողը Երևանի քաղաքապետարանն է։ Այդ կառույցին տրվեց  «ժանգոտ կողպեք» երկու հիմքով՝ չնայած ընդհանուր ՏԱ դրական պրակտիկային, ակնհայտ են տեղեկություն ստանալու կոնկրետ պահանջներ, որոնց դեպքում Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն խախտում է տեղեկություն ստանալու իրավունքը։ Միևնույն ժամանակ այդ իրավունքի վերականգնմանն ուղղված քաղաքացիների և ՀԿ-ների ջանքերը քաղաքապետարանի հետ հարաբերությունների մակարդակում մնացել են անարդյունք։

Մանրամասները՝ տեսանյութում: