Մինչև ապամոնտաժումը կարելի էր երեխաներին հանել տարածքից․ Միրա Անտոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեխաները հավասարապես տուժում են ինչպես իրենց հանդեպ բռնության ուղղակի գործողություններից, այնպես էլ դրա վկան լինելով, երբ բռնություն է կիրառվում իր մտերիմի, իր ընտանիքի անդամի նկատմամբ։ Այս մասին «Երեխաների ներկայությամբ հոր նկատմամբ բռնության դեպքը՝ երեխաների իրավունքների կոպիտ խախտում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի» ղեկավար Միրա Անտոնյանը՝ երախտագիտությունը հայտնելով ՄԻՊ Արման Թաթոյանին, որ շատ արագ արձագանքեց երեխաների ու ոստիկանների մասնակցությամբ երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպին։

«Միայն ընտանիքի անդամները չէ, եթե անգամ անծանոթ լինի, անծանոթի նկատմամբ բռնություն կիրառվի երեխայի ներկայությամբ, երեխան տուժում է դրանից։ Կարելի էր շատ պարզ գործողություններ անել ու մինչև ապամոնտաժումը սկսելը կարելի էր երեխաներին շատ նրբորեն այդտեղից հեռացնել։ Այնպես չէ, որ նոր ստեղծված կոնֆլիկտ է եղել, հայտնի է, որ նախապես է ապամոնտաժման որոշում եղել, հետևաբար՝ հայտնի եղել նաև ,որ դրա սեփականատերը համամիտ չի լինելու այդ շինության ապամոնտաժման հետ։ Ոստիկանության ընթացակարգում պիտի կարմիրով գրված լինի, որ ոստիկանությունը ինչ-որ բռնի գործողություն անելուց առաջ ուղղակի պարտավոր է տվյալ տարածքում գտնվող երեխաների հուզական անվտանգությունը ապահովել։ Դա պիտի պարտադիր լինի ու նույնքան պարտադիր, որքան հենց այդ ապամոնտաժումը։

Եթե գործողություններ կատարելու ընթացքում առաջ է գալիս երեխաների շահերի հետ բախում, ապա անպայման պիտի առաջնահերթ համարվի հենց երեխայի շահը։

Ուժային կառույցները հրահանգներով են աշխատում, մենք դրա դեմ ոչինչ չենք կարող անել, բայց փոխարենը կարող ենք հրահանգները դարձնել գրագետ ու երեխայակենտրոն»,- նշեց Անտոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: