Ինչու են մարդիկ խուսափում դիմել հոգեբանի․ պարզաբանում է Խաչատուր Գասպարյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Հետպատերազմական շրջանում պետական ֆինանսավորմամբ իրականացվող հոգեբանական աջակցության ծրագրից օգտվելէ մոտ 1200 շահառու, նրանց թիվը մեծ չէ, պատճառներից մեկը հոգեբանական ծառայությունից օգտվելու մշակույթի բացակայությունն է:

«Պատճառներից մեկը այդ խարանի զգացումն է,որ մարդիկ ունեն հոգեբանին դիմելու նկատմամբ, բայց կան նաև մի շարք այլ պատճառներ, օրինակ՝ գիտությունը փաստել է, որ երբեմն տրավման պատահում է մեկ օր, բայց նրա հակազդեցությունն այցելում է ամիսներ կամ տարիներ անց: Մենք գտնվում ենք այդպիսի մի փուլում, որ տրավմաները սկսում են ակտիվանալ: Սկզբնական շրջանում մարդը կորցնում է զգոնությունը և չի կարողանում իրականությունն ընդունել այնպես, ինչպես կա, դա նախնական փուլն է»,- այսօր հրավիրվածասուլիսում նշեց ԵՊԲՀ-ի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը:

«Մենք ազգովի հնարավորություն չունենցանք հակազդելու, հակադարձելու թշնամուն, և այդ բացասական էներգիան մնացել է մեր ներսում ու կարող է պարպվել մեզանից յուրաքանչյուրի շրջապատի, սիրելի մարդու, ընտանիքի վրա: Կան արդեն այդպիսի դեպքեր:

Գիտական փաստ է այն, որ եթե տրավմայի հետ համապատասխան աշխատանք չկիրառենք, այդ տրավմաները վերածվում են վարքի ապակառուցողական ձևերի, ինչպիսին են ալկոհոլիզմը, խաղամոլությունը և ագրեսիվ վարքի տարաբնույթ դրսևորումների»,- նշեց հոգեբանը՝ կոչ անելով ուղղորդել օգտվելու հոգեբանական ծառայությունից, երբ շրջապատում պատերազմի հետ առնչված որևէ անձ ունի ուշադրության դժվարություններ, տրամադրության փոփոխականություն, տագնապայնություն, անքնություն:

Գասպարյանը վստահեցրեց՝ հոգեբանական ծառայությունը չի վնասելու տուժածին, ընդհակառակը, օգնելու է ավելի արագ վերականգնվել:

Մանրամասները՝ տեսանյութում: