Երբ քաղաքական գործոնը գերիշխում է՝ բանակցությունների գործընթացը բարդանում է․ Պատրիարք Կիրիլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքական շահերը խանգարում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին համաձայնության հասնել, մինչդեռ կրոնական առաջնորդներն առավելություններ ունեն բանակցային գործընթացում՝ հիմնված Աստծո հանդեպ հավատքի, ընդհանուր բարոյական արժեքների և միմյանց նկատմամբ վստահության վրա: Այս մասին Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլը, որը տեղի է ունենում Մոսկվայում:

«Եթե խոսքը ռազմական հակամարտության հաղթահարման մասին է, ապա քաղաքական գործոնը առկա է, և երբ այդ գործոնը գերակշռում է, բանակցությունների գործընթացը բարդանում է: Երբեմն, մեր կրոնական տեսանկյունից, մեզ ուղղակի անբացատրելի է թվում, թե ինչու մարդիկ չեն կարողանում վստահել միմյանց: Նրանք չեն կարողանում համաձայնության գալ, քանի որ քաղաքական շահեր են շոշափվում», – ասել է պատրիարք Կիրիլը:

Նրա խոսքով՝ կրոնական առաջնորդներն առավելություն ունեն նման խնդիրները քննարկելիս, քանի որ «ունեն ընդհանուր հիմք՝ հավատքն առ Աստված և բարոյական արժեքների համակարգ, պարկեշտություն և վստահություն միմյանց նկատմամբ, ինչը ստեղծում է բարենպաստ մթնոլորտ»:

«Այս ավելի քան 30 տարիների ընթացքում, ինչ ճանաչում ենք միմյանց, չի եղել մի դեպք և թեմա, որը մեզ կբաժանի և լարվածություն կառաջացնի: Մենք միշտ գտել ենք մեր քննարկած հարցերի լուծումը», – ասել է պատրիարք Կիրիլը՝ դիմելով ադրբեջանցի մահմեդականների առաջնորդին:

Պատրիարք Կիրիլը երեքշաբթի ավելի վաղ հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: