Այս դատական գործընթացը շարունակվում է անադեկվատության սահմաններում. Արմեն Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Այս դատական գործընթացը շարունակվում է անադեկվատության սահմաններում: Դատավորն ի վիճակի չէ գնահատել փոփոխված իրավիճակը, փոփոխված պայմաններն ու միջավայրը  և մեխանիկորեն մերժում է միջնորդությունները: Այսպես ասած «վրայից գցում է» 404 հազար դրամը պետական բյուջե վերադարձնելու հնարավորություն տալը»,- այս մասին  դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

Նշենք, որ դատավոր Դանիբեկյանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին մեկնել Մոսկվա, որտեղ դեկտեմբերի 1-3-ը նախատեսված է ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի լիագումար նիստը, որին, որպես հանձնաժողովի անդամ, պետք է մասնակցեր Արմեն Գևորգյանը։ Դատարանը թույլ չտվեց նաև Արմեն Գևորգյանի գործուղման համար փոխանցված գումարը վերադարձնել ԱԺ-ին:

«Որպես ԱԺ պատգամավոր և որպես խորհրդարանական վեհաժողովի անդամ իմ ազատությունը, գործողությունները և հնարավորwuթյունները  ամբողջությամբ սահմանափակված են և ես կաշկանդված եմ  դատավորի անիրաչափ, ոչ օրինական գործողություններով։ Ես կարծում եմ, որ սա դառնալու է բավականին լուրջ քննարկումների առարկա, որովհետև սա  չտեսնված պրակտիկա է նաև ԵԽ-ի համար։

Ես ստիպված եմ լինելու այս հարցերը բարձրացնել նաև Հայաստանի սահմաններից դուրս, համապատասխան ատյաններում, որովհետև սա իրոք անտրամաբանական իրավիճակ է։ Մենք պատրաստ չէինք դատարանի նմանատիպ պահվածքի»,- ասաց Գևորգյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։