Չեք կարող հիմա հրապարակել մեղադրական եզրակացությունը․ Գևորգյանի պաշտպանը լքեց նիստերի դահլիճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Հոկտեմբերի 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը շարունակում էր քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Դատարանը թույլ չտվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեկնել Մոսկվա` մասնակցելու ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի լիագումար նիստին։ Դատավորը համարեց, որ Գևորգյանը կարող է այդ նիստին առցանց մասնակցել։

Պաշտպանը հայտնեց, որ պատրաստվում է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։

Դատարանը փորձեց անցնել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակմանը, սակայն պաշտպանը Լուսինե Սահակյանը, ի նշան բողոքի դատավորի գործողություններին, լքեց դատական նիստերի դահլիճը։

«Չեք կարող հիմա հրապարակել մեղադրական եզրակացությունը, քանի որ պաշտպանը դատարանի դահլիճում չէ, Լուսինե Սահակյանը առանց դատարանի թույլտվության լքել է նիստերի դահլիճը, ինչը խոչընդոտել է դատական նիստի ընթացքը և  հանգեցնում է դատական նիստի հետաձգման: Լուսինե Սահակյանի վարքագիծը դատարանը գնահատեց որպես ոչ իրավաչափ և որոշեց նրա նկատմամբ սանկցիա կիրառել»,- նշեց Աննա Դանիբեկյանը:

Դատական նիստը հետաձգեց մինչև հոկտեմբերի 19-ը, ժամը 13։00-ն։

Մանրամասները՝ տեսանյութում: