Պաշտպանը միջնորդեց վերացնել Արմեն Գևորգյանի նկատմամբ կիրառված սահմանային տեղաշարժի արգելքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական ​​նիստում փաստաբան Լուսինե Սահակյանը ներկայացրեց երկու միջնորդություն, որոնցից մեկը վերաբերում էր Արմեն Գևորգյանի տեղաշարժի սահմանափակումը հանելուն, ԵԽԽՎ նիստին մեկնելու թույլտվությանը։

Փաստաբանը հիշեցրեց, որ Հայաստանը համաձայնագրի մասնակից է, որը ենթադրում է ԵԽԽՎ պատվիրակության անդամների բացարձակ անձեռնմխելիություն, անձեռնմխելիության հաղթահարման դեպքում ազգային մակարդակով անհրաժեշտ է նաև հաղթահարել անձեռնմխելիությունը ԵԽԽՎ մակարդակով, ինչպես նաև պատվիրակը օգտվում է տեղաշարժի ազատությունից։

Նման միջնորդություն տրամադրվել էր նաև անցած նիստին, դատարանը որոշել էր, որ յուրաքանչյուր դեպքում առանձին է վճռելու։

Փաստաբանը՝ տեղեկացրեց,որ 2021թ. դեկտեմբերի 1-ին Մոսկվայում կայանալու է ԵԽԽՎ հանձնաժողովի նիստը, և նշեց, որ միջնորդելու է թույլ տալ իր պաշտպանյալին դուրս գալ երկրից հանձնաժողովի նիստի ընթացքում։ Փաստաբանը ներկայացրեց անհրաժեշտ փաստաթղթերը։

Դատավորը ճշտեց «հիբրիդային» բառի նշանակությունը նիստի վերաբերյալ. պարզվեց, որ այն ենթադրում է օնլայն մասնակցության հնարավորություն։ Բայց փաստաբանը ճշտեց, որ խոսքը նաև հանդիպումների մասին է, որոնք չեն կարող հեռակա կարգով տեղի ունենալ։ Դատավորը շարունակեց պարզել՝ արդյո՞ք Գևորգյանը զրկված է եղել հանդիպումներին օնլայն մասնակցության հնարավորությունից, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի վերջին։

Գևորգյանը նշեց, որ զրկված չի եղել, բայց իր մասնակցությունը և որպես հանձնաժաղովի նոր անդամ ծանոթությունը գործընկերների հետ էապես տուժել են։

Մանրամասները՝ տեսանյութում: