Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները դադարեցվեցին. ԲԴԽ
Հասարակություն
11.10.2021 | 16:27ԲԴԽ-ն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, միաձայն որոշեց բավարարել Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ. տեղեկացնում են ԲԴԽ-ից:
«Դատավորի լիազորությունները դադարեցվեցին՝ էական կարգապահական խախտում իրականացնելու հիմքով:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»,- ասված է հաղորդագրությունում: