ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Այսօր մեր ժողովուրդն ունի ճշմարտության կարիք` կլինի դառը, թե քաղցր. ինքներս մեզ շատ ենք խաբել. Բարսեղ Թումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեր օպերային թատրոնն իր վարած քաղաքականությունը վերանայելու կարիք ունի. մենք կորցրել ենք մեր պատմությունը և փնթի ձևով ենք վերաբերվում մեր անցյալին: Մենք ինքներս մեզնից հետ ենք մնացել, մեր մշակույթը, մատնահետքը չենք ճանաչում, մինչդեռ պետք է ճանաչես, որ վստահես: Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը:

Նրա խոսքով՝ հաճախ մենք մեր երկրի ներսում հայկական օպերաներ բեմադրելու ցանկություն չունենք, մինչդեռ պարտավոր ենք դա անել, պարտավոր ենք ներգրավել ժամանակակից կոմպոզիտորների՝ միևնույն ժամանակ ցույց տալով, որ միջազգային գործեր բեմադրելու կարողություն ևս ունենք։

«Ինչպես շախմատին ենք վերաբերվում, այնպես էլ օպերային արվեստին պետք է վերաբերվենք, բնականաբար՝մեծ ուշադրություն դարձնելով ազգային երգացանկին: Մենք եվրոպական օպերայից դեպի հայկականն ավելի ուշ կգանք, քան հայկականից` եվրոպականը: Պետք է մտածենք նաև, որ հաճույք պատճառելուց զատ՝ օպերային արվեստը պետք է մեսիջ, խոսք փոխանցի հանդիսատեսին. եթե դա տեղ չհասնի, օպերան կկորցնի գույնն ու արժեքը: Մենք մշակույթից չպետք է եկամուտ սպասենք. եթե թատրոնը մինուսով չի աշխատում, արդեն լավ է. այս դեպքում շահը կիրթ քաղաքացին է»,- ասում է նա:

Բարսեղ Թումանյանը, բացի արվեստին առնչվող թեմաներից, անդրադառնում է նաև հետպատերազմյան Հայաստանում հանրային համերաշխության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությանը. «Այսօր մեր ժողովուրդն ունի ճշմարտության կարիք՝ կլինի դառը, թե քաղցր. նշանակություն չունի, ինքն արդեն կվերծանի դա: Ամեն դեպքում, խաբեություն չպետք է լինի, իսկ մենք ինքներս մեզ շատ ենք խաբել: Ու մի բան էլ՝ ժողովուրդը չպետք է քաղաքական ուժերին լսի. նրանք պայքարում են իրար դեմ և նպատակն իշխանության գալն է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան