Հոգեբուժարաններում համավարակի ընթացքում չի ապահովվել տեսազանգի հնարավորությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Հոգեբուժական հաստատություններում հասարակական դիտորդական առաքելություն իրականացրած խումբը Հոգեկան առողջության միջազգային օրվան՝ հոկտեմբերի 10-ին ընդառաջ կազմակերպել է քննարկում-մամուլի ասուլիս՝ «ՀՀ հոգեբուժական հաստատությունները նոր կորոնավիրուսային վարակի պայմաններում» թեմայով։

Խումբը տեղեկություններ հայտնեց հոգեբուժական հաստատություններում COVID-19-ին դիմակայելու հետ կապված խնդիրների և սոմատիկ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման վիճակի մասին:

Նշվեց, որ զեկույցի միջոցով ներկայացվել է, թե ինչքանով է պետությունը COVID-19 համավարակի պայմաններում կարողացել ապահովել հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը:

«Պետությունը չի ապահովել հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձանց համար տեսազանգերի հնարավորությունը: Մասնավորապես կորոնավիրուսի տարածումը և արտակարգ դրության հայտարարումն ու սահմանափակումները բացասաբար անդրադարձան նաև հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձանց վրա, որովհետև արգելվեցին ծանրոցների փոխանցումն ու տեսակցությունները, բացառությամբ՝ տեսազանգերի: Դա նշանակում է, որ պետությունը պետք է բավարար քանակով սարքավորումներ տրամադրեր, որպեսզի հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձինք կարողանան կապ հաստատել իրենց հարազատների հետ, մեր դիտարկումների արդյունքում պարզվեց, որ դա չի ապահովվել»,- այս մասին տեղեկացրեց «Մարդու իրավունքների տուն» կազմակերպության ներկայացուցիչ Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: